Վերադառնալ ընթերցարան

166 · 01.08.2016

Պլեվրիտ

167 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Շաբաթներ առաջ և գուցե ժամեր Հայոց աշխարհի ՊՊԾ գնդում, Կավատ Խաչիկի, որպես գնդապետ, Ամենակարող անունն էր թնդում։

Թնդում էր նրա անունն ամենուր, Մի ՊՊԾ գունդ, մի տեր՝ Խաչատուր, Ու դողում էին, խեղճ ու գլխիկոր, Նրա ձեռքի տակ հարճերը բոլոր։

Խաչիկը ուներ գաղտնի մի ցուցակ, Որտեղ որ բոլոր հարճերը կային, Ու այդ ցուցակով Խչոն անքանակ Գումարներ դիզեց հաշվին բանկային։

*** Հյուսիսներում կար մի ցար, Մի Պուծին ցար՝ անարդար, Որ տիրել էր հայերին, Երկիրն արել իր գերին։

Նա վախ չուներ իր օրում, Կամքը նրա անկոտրում, Կագեբեյի դպրոցից, Երկիրն արեց խնոցի։

Խառնեց իրար թաց ու չոր, Խառնեց իրար հին ու նոր, Ու որոշեց էդ ցարը Թուրքերին տալ Արցախը։

*** Էդ ժամանակին Հայոց աշխարհում, Իշխում էր Սերժիկ չեբուռն արնախում, Որ ոչ խիղճ ուներ, ոչ սիրտ, ոչ անուն, Ինչ Պուտինն ասեր՝ նա այդ էր անում։

Էդպես որոշեց, որ կամոք ցարի, Երկիրը պիտի մեր թշնամուն տա, Ու մի հարվածով՝ առանց պատճառի, Թուրքերին հանձնեց ութ հարյուր հեկտար։

Հանձնելը՝ հանձնեց, բայց անակնկալ՝ Ազգի մեջ եղան մարդիկ քաջարի, Չեբուռաշկայի հետևից ընկան՝ Ուզեցին պատժեն պտուղն այդ չարի։

***

Զենքերն առան Սասնա ծռերն, Զենքերն առան խմբովի, Որոշեցին Սերժին զրկեն Իր սիրելի աթոռից։

Ելան, եկան լուսբացին, Գրավեցին գունդը էն, Պահանջ դրին էդ պիղծ քածին, Որ շուտափույթ սիկտիրվեն

Պահանջ դրին ու խմբովի Որպես գրավ երաշխիք, Մի ճանաչված ոստիկանի Գնդում գերի պահեցին։

***

Ախ, Վալերի, Վալերի, Ինչպե՞ս դարձար դու գերի, Ինչպե՞ս դարձար դու պատանդ, Ախ, Վալերի մեր անպարտ։

Ո՞վ պիտ քաշի նազերդ, Ո՞նց պիտ ներկես մազերդ, Ո՞վ պիտ դնի քեզ խնա, Որ չտանջվես անխնա:

Ախ, Վալերի, Վալերի, Կպար սրտիս լարերին, Երանի ես վառվեի, Չդառնայիր դու գերի:

*** Թնդաց համայն երկիրն Հայոց, Երկինքն եղավ կրակ ու բոց, Զարթնեց ոգին ժողովրդի՝ Ոտքի ելավ՝ Սերժին փրթի:

Ոտի ելան հազարներով, Առյուծակերպ գազաններով, Ու վեհորեն մռնչացին Ամբոխները առյուծածին:

Ոտքի ելան, փողոց ու թաղ, Ոտքի ելան ծանր ու խաղաղ, Մեծ բողոքի երթ արեցին՝ Օպերայից Խորենացի:

*** Նենգ էր սերժը, դավադիր, Ահը ընկավ սիրտը իր, Վախից լցրեց նա տակը, Հանեց զորքն ու բանակը:

Զորքը շարեց, բայց էլի, Բերեց անթիվ բոզերի, Որոնք ելան դոզի տակ Մարդկանց տվին ոտնատակ:

Ու միտինգը էն խաղաղ, Որ ելել էր Սարի թաղ, Վերածեցին մեծ ջարդի՝ Կենդանիներն տմարդի:

*** Օ՜, հայոց սարեր, Օ՜, հայոց լեռներ, Դուք ինչո՞ւ եք այդքան վեհ, Օ՜, հայոց սարեր, Օ՜, հայոց լեռներ, Բավական չէ, որ լռեք:

Լեզու առեք, պատմեք անցած Սխրանքներից ազգային Պատմեք, ազգս ամայացած, Սիրի հողն իր վերստին:

Լեզու առեք, պատմեք, թող որ Հողը հեղվի արցունքով, Ու այսուհետ ազգս սգվոր Գոհանա զուտ արբունքով։

***

Պլեվրիտ

01.08.2016