*** Փոխեմ, ծախեմ, առնեմ ես, Մուտիտ գցեմ թռնեմ ես, Բանակցային գործընթաց Նախաձեռնեմ, խառնեմ ես։
Խոսքը տանող, բերող եմ, Դատապարտող, ներող եմ, Ով չգիտի հունարս Նրան շահող, գերող եմ։
Ում ուզեմ կհամոզեմ, Ինչքան ուզեմ, երբ ուզեմ, Վիտալին եմ գեներալ, Միշտ արդար եմ, միշտ դուզ եմ։
**** Բազմած ջիպի նստատեղին, Քամու նման սուլելով Վիտալիկի քրոջ որդին, Ճերմակազարդ շորերով,
Սուրաց, եկավ հետն իր դայի, Հանց ճերմակ շիշ մածունի, Հանց փոթորիկ, մրրիկ՝ քամի, Որ կարևոր գործ ունի։
Եկավ, մտավ Խորենացի Լարեց դավն ու թակարդը, Էն Վիտոյի քրոջ որդին Ճերմակաշոր բաստարդը։
***
Ասք ՊՊԾ գնդի մասին
03.08.2016