Մի Դոդի Գագ Աննպատակ Փող էր դիզում մարմանդից. Մեկ էլ մայրաքաղաքից Սերժն է կտրում վերևը, Խոսքին տալով էս ձևը. - Էս ի՞նչ լրբություն, Ի՞նչ հանդգնություն. Ա՜յ, դու փսլնքոտ, Ա՜յ, դոդի լակոտ, Դու ինչի՞ տեր ես. Որ գաս դնչովդ, Քթով-պնչովդ Գործերս խառնես. Բռնեմ դունչդ Կտրի շունչդ: - Մի՛ բարկանար, պարոն գայլ, Քեզնից ցած եմ, քեզնից քյալ, Էնպես բան ես ասում, որ... - Սո՞ւտ եմ ասում, ա՛յ լղպոր, Էդ էլ չլինի հերվանը, Չեմ մոռացել էն բանը, Լևոնի հետ՝ Օպերա, Հայհոյեցիր իմ բերան: - Լևոնն էր Տեր-Պետրոսյան... - Է՛հ, եղբայրդ է, անզգամ: - Ես մի ծին եմ, մինուճար: - Խնամիդ էր անպատճառ, Էն Մուկը ձեր պիղծ ցեղից: Էլ ժաժ չգաս քո գեղից, Քոչարյանի, Օսկանյանի, Ոխը քեզնից ես հանեմ, Տե՛ս, գլուխդ ինչ բերեմ: Ասաց, Հասավ Գագիկին, Խնամուն մեր Մուկիկի: Էստեղ ինչն է գլխավոր: Սերժիկի մոտ Միշտ էլ Դոդն է մեղավոր:
Քյալն ու քյալը Աթարբեկ Բեթարբեկյան
18.08.2016