Կռիվ ու պայքար է Ձիու ամեն քայլը, Երբ տերն իր խաղում է ճատրակ, Երբ ձին ձեռնադիր է, Ե՛վ ձի, և՛ բանկիր է, Ե՛վ ստրուկ է, և՛ ճորտ, և՛ բատրակ։
Հնչում է կոչնակը, Խոսում է խոսնակը Ախոռն է ասես վեհարան, Ձիերն այդ հզոր են, Ձիերն այդ իզուր չեն Հայոց մեջ կոչվում են վերնախավ։
Փնչում, վրնջում են, Խնչում, խրխնջում են, Տրճիկ են տալիս ու ախմախ Ձիերն անխռով են, Ձիերն ախոռում են, Կոճակ են սեղմում աջ ու ձախ։
Գայոս Տրանքվիլլոս Սվետոնիոս Կալիգուլայի ձիերը
15.08.2016