Ինչպես Ֆեյսբուքյան մի ընկեր ասաց․ Երբ պահն է եկել, երբ միտքն է հասած, Կծնվի հաստատ ինչ-որ ուղեղում, Թեկուզ գավառի մի կորած գյուղում։ Ու թե չլիներ Իսրայել Օրին, Մեկ է կլիներ Բալայան Զորին, Նամակ կգրեր հյուսիսի ցարին, Կփորձեր գովեր նրան, մեծարեր, Թե՝ դու ես միակն ամենազորեղ, Թե՝ վեր կաց արի, տեր դառ մեզ նորեն, Ու կհամոզեր, որ դեռ Տիգրանից, Պայմանագրով կապված ենք ցարին, Ուրիշ փրկություն, որ չունենք, հաստատ, Ողորմած ցարի բարի կամքից զատ։ Ինչպես ընկերս ասաց, ֆեյսբուքի, Մեղադրում ենք ազգովի թուրքին, Բայց նվիրվելով անվերջ օտարին՝ Սատրապին, շահին, խանին ու ցարին, Մենք՝ մեր ոտքի տակ սերնդեսերունդ, Մեր կոտրած ձեռքերով փորում ենք անդունդ, Անտակ խորխորատ, մի վիհ ենք փորում, Ու սերունդներին մեջը գլորում, Կամ գուցե փակում Ագռավաքարում։ Ամեն սերունդ իր գլուխն է քորում. Մեկ ապավինում շահին, մեկ ցարին, Ու դաս չի քաղում երբեք անցյալից։ Ինչպես Ֆեյսբուքյան մի ընկեր ասաց․ Դատարկ չի մնում տեղը սրբացած, Ու թե չլիներ Իսրայել Օրին, Մի տեղ կծնվեր Բալայան Զորին։
Մովսես պԱՐԱԶԻտ Օրուց Ջորի
13.08.2016