Գարեգին Միսկարյան - Դիմագիծ Ա մեծատառ ա փոքրատառ Առաջնորդ
Ես մի պապիկ եմ անփորձ, Առաջինն եմ, հիմնադիր, Հիմնադիրն այս հանցագործ Օլիգարխիկ հիմնարկի։ *** Բ մեծատառ բ փոքրատառ Քոչարյան
Բերանս ծուռ, միտքս ծուռ, Գործ եմ անում մունջ ու լուռ, Չորս միլիարդը կերա, բայց, Ընկած եմ դեռ դռնեդուռ։ *** Գ մեծատառ գ փոքրատառ
Գարեգին Գարեգինը իր հոտին Գուգարք տարավ արոտի, Ծախեց հոտի նա կաշին Փողին գնեց Ժիվանշի։ *** Դ մեծատառ դ փոքրատառ
Դոդ Դոդը Դոդին ասաց. - Դո՛դ, Ինձ կտանե՞ս հորդ մոտ։ Դոդը ասաց. - Ո՞ր մեկի, Սերժիկի՞, թե՞ Ռոբիկի։
*** Ե․Զ մեծատառ ե․զ փոքրատառ Երվանդ Զախարյան
- Վե՞ց է Երվանդ Զախարյանը, Ե՛վ փողոցում, և՛ տանը։ - Երվանդ Զախարյանը՝ 7 է, Թեկուզ և դա ամոթ է։ *** Է.Շ. մեծատառ է.շ. փոքրատառ էդվարդ Շարմազանով
Ինձ ասում եմ Շարմազան, Մտքեր ունեմ բազմազան, Հայ եմ, հույն եմ այլազան Մինսկի խմբում և Կազան։ *** Լ մեծատառ լ փոքրատառ Լորետա
Լիսկա, Լիսկա, Լարիսկա Լարիսկա, Լիսկա, Լիսկա, Բուդաղյան ու Սըդըխ գյոլ, Լիսկա, լիսկա արնամոլ։ *** Խ մեծատառ խ փոքրատառ Խեռիժիկ
Ես Խեռժիկն եմ ճարտասան, Բառ ու բանս բալասան․ Ցանեք խառը կանաչի, Որ խիարը թարս աճի։ *** Կ մեծատառ կ փոքրատառ Կճո
Կճոյանն եմ, Կճոյանը, Հարազատ են հոգուն իմ Կիպրոսը և Հայաստանը, Եվ Օֆշորը, և Բենթլին։ *** Հ մեծատառ հ փոքրատառ Հրուշ
Ես ձեր հոպարն եմ Հրուշ, Որ խոսքերով իմ քնքուշ, Առավոտից իրիկուն Կոչ եմ անում «Արի տուն»։
*** Մ մեծատառ մ փոքրատառ Մանվել
Գեներալ Մանվելն եմ ես, Վզիս լայնքը թիզ ու կես, Կոչ եմ անում, հրավեր, Գնալ Բաքուն գրավել։ *** Յ մեծատառ յ փոքրատառ
Юрий Խաչատուրովը, Точно как Մարգունովն ա, Как չպահի диета, Իրա фигура էտա: *** Շ մեծատառ շ փոքրատառ Շմայիս
Ես շուստրին եմ Շմայիս, Գարուն լինի, թե մայիս Քյաբաբ կուտեմ օր օրի, Փաթթած ունեմ բոլորին։ *** Պ մեծատառ պ փոքրատառ Պուծին
Պուծին, Պուծին, ցար Պուծին, Մեր հարցերը դու լուծի, Դու մեզ хзор այր ու ձի, Անենք պիպի ու ձինձին։ *** Ռ մեծատառ ռ փոքրատառ աՌա աբՌաամյան
Յա մնոգը բիլ ռասիյա, Կապիլ տամ մնոգը սիլա, Կապիլ տամ մնօգը զոլըտ Յա ռուսկի, ի յա մոլըդ։ *** Ս մեծատառ ս փոքրատառ Աշոծյան
Աշոծյանն եմ ես ճաղատ, Գլուխս լերկ մագաղաթ, Մեջը լիքը աղբ ու թեփ, Սիկտիրվեմ աննախադեպ։ *** Օ մեծատառ օ փոքրատառ Օբամա
Ախ, ա՛յ բալա, սա բանա՞, Որ էս անտեր Օբաման Տեր է դարձել աշխարհին Ուզում է այն պաշարի։ *** Ֆ մեծատառ ֆ փոքրատառ Սաշիկ
Ֆիֆթի-ֆիֆթի Սաշն եմ ես, Հայ ազգի կես քաշն եմ ես, Սերժը իմ հետ կապ չունի, Հայի եփած ճաշն եմ ես։
ՀՀԿ Այբբենարան ըստ Պլատոնի
04.09.2016