Երբ պահը հասուն է այնպես, բայց տեղը հասու չէ մարդուն, Ամեն ինչ անհնար, ասես, ամենը դժվար է թվում․․․ Ու այնժամ փնտրում ես, փնտրում, որոնում, փնտրում ես՝ գտնում, Բնական կարիքը ներսում, բնության տարերքը հոգում, Բնության հանդեպ ջերմ սիրով՝ բնական կարիքը հոգում․․․ Ամեն ինչ չքնաղ է դառնում, ամեն ինչ դառնում է հասու, Եվ երկիր կերտելը նորեն, և աղբյուր գտնելը Մարսում․․․
Մխիթար Գորշ Բիոզուգարան (տքնանք)
Դռան զանգը տվեցին, Ես թրթիռով բացեցի, Մարդս էր, շատ սառն ու լուրջ Ձեռքին մի մեծ ծաղկեփունջ։ Եկավ գրկեց, կռկըված, Ասաց՝ գիտե՞ս, քրքրվա՛ծ, Ժամանակս ես արդեն՝ Քո վրա էլ չվատնեմ՝ Ուրիշը կա իմ կյանքում․․․ - Ու էդ խոսքի արանքում, Չիմացա, թե այնուհետ Ձեռքիս ինչպես պոլի փետ Հայտնվեց, ու զուտ վախից Մարդս փռվեց մետլախին։
Պրոսպեկտ-Ամիրյան Վրաերթ
01.10.2016