Կանաչ, վիթխարի արմավենու տակ, Իրենց հասակի կարգով, ծալպատակ, Միասին բազմած, Մի շըրջան կազմած, Քեֆ էին անում Եվ ուրախանում Մեր հըսկա պապերն ու մեր հայրերը՝ Դուբայի շեյխերը։
Մենք, առույգ ու ժիր արաբ մանուկներ, Երեք դասընկեր, Նըրանց առաջին գըլխաբաց կանգնած, Ձեռքներըս խոնարհ սըրտներիս դըրած, Զի՜լ, ուժեղ ձայնով նըրանց ըսպասում՝ Մուղամ էինք ասում։
Երբ տխրադալուկ մուղամը լըռեց, Մըռայլ թամադեն մորուքը սրեց, Նըրա հետ վերցրին լիք բաժակները Բոլոր մեծերը Ու մեզ օրհնեցին. - «Ապրե՛ք, երեխե՛ք, Գոնե մեզ պես ապրեք․․․»
Ժամանակ անցավ, նրանք էլ անցան, Նավթի գները շատ էժանացան։ Ու ես հիշեցի էդ սև օրը փիս, Թե մեզ օրհնելիս Ինչու ասացին. - «Ապրե՛ք, երեխե՛ք, Գոնե մեզ պես ապրեք․․․»
Խաղաղությո՜ւն ձեզ, ՕՊԵԿ-ի պապեր, Ձեզ տանջող ցավը մե՛զ էլ է պատել։ Այժըմ, տըխրության, թե քեֆի ժամին, Մենք էլ՝ օրհնելիս մեր զավակներին՝ Նավթի երբեմնի գինը երազում, Նոր խոսքն ենք ասում. - «Ապրե՛ք, երեխե՛ք, Բայց մեզ պես չապրեք․․․»
Ռաշիդ բին Սաիդ Ալ Շմայիս Նեադնազնաչնի օրհնություն
06.10.2016