Ախ, մենք օտար ու հեռու Հայրենիքի բարիքից, Հոգեթով մեր երգերում Ցավ տեսանք զուտ ու կսկիծ։
Մութ հոգու մեջ ակոսած Ամեն տառ ու նոտային, Թվում էր անափսոսանք Սիրտ ու հոգի պիտ տայինք,
Բայց անհաղորդ ու հեռու Հայրենիքի կարիքից Մեզ գցեցինք դռնեդուռ, Հանուն չեղած բարիքի։
Ախ, մենք օտար ու հեռու Հայրենիքի տարերքից, Թախծալի մեր երգերի Ցավին չեղանք կարեկից։
Իվ Կուստո Խութեր
11.10.2016