Վերադառնալ ընթերցարան

182 · 13.10.2016

սՏիտանը

183 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Դու կերել ես ըստ պահանջի, Ոչինչ կարծես թե չես թափել, Ու թող խիղճդ քեզ չտանջի Թե կար մի բան, որ չես լափել։

Ինչ էլ որ կար, քեզ ոչ հասու, Գտել ես միշտ մեկին՝ առել, Ով գուցե և առանց ցասում Կեր տվողից զոհ է դառել։

Խաշ, խորոված, տոլմա, քաբաբ, Վագրի ականջ, արջի թաթեր Որպես քավոր, սանհեր, սաբաբ, Կերել ես ու աչք չես թարթել։

Ու ամենն այդ կուտակելով, Հավաքելով որպես պաշար, Մայր բուհին քո կուտը տալով Մայր բուհի մեջ դարձար փաշա։

Թեոդոր Դրայզեր սՏիտանը

13.10.2016