Վերադառնալ ընթերցարան

189 · 27.10.2016

Հումերոս

190 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Տեղ-տեղ պայծառ, տեղ-տեղ կայծակ բյուր անգամ, Մեկ խինդառատ, մեկ նոթոտ, մեկ փոթորկուն, Ուր էլ թռչեմ, ուր էլ կորչեմ՝ քանի կամ՝ Հորդամ, վառվեմ ու խաղաղվեմ քո գրկում։

Օրս այրվի, օրս հանգչի քո կողքին, Ժպիտիդ մեջ գտնեմ հոգուս գոհություն, Շունչդ զգամ, ու քնքշանքդ ամոքիչ Ինձ նոր ուժ տա՝ նոր բարձունքի, նոր ուղու։

Կյանքս ապրեմ՝ աչքս փակեմ քո գրկում, Եթեր դառնամ, երազ դառնամ անմեկին, Եվ մեր ուղին, մեր անցած ծիրն աննկուն, Որպես անհաս Պառնաս լինի ամենքին։

Օրս մթնի, դարս մթնի քո կողքին…

27.10.14

Սիրով՝ տիկնոջս, ծննդյան օրվա առթիվ, նոր հեռախոսի փոխարեն)))

Մենք՝ որ պիտ գայինք դարերի խորքից, Սակայն այդպես էլ մնացինք խորքում, Լույսի պես շատերն անցան մեր կողքից՝ Մենք մեր խավարում մտած ենք խոր քուն:

Մենք՝ որ խավարում մտած ենք խոր քուն, Թեև կոչված ենք լինել ջահակիր, Հանգած մեր ոգին բորբոքում, բորփում, Բայց իղձ ենք թողնում ելքը դավադիր:

Մենք՝ որ գամված ենք դարերի խորքին՝ Դարերի խորհուրդն անթեղած մեր մեջ, Այս դարն էլ մսխեց մեր սոված հոգին, Դարը վատնեցինք նախքան դարավերջ:

Մենք, որ պիտ գայինք դարերի խորքից, Դարերի խորհուրդն առած մեր ուսին, Շատերի համար կայծ եղանք, նոր գիծ, Մեր համար անճար, կեղծ եղանք ու սին:

Մենք՝ որ պիտ գայինք դարերի խորքից․․․

27.10.14

- Պահ, մի տեսե՛ք․ զուռնա-դհոլ, Սազ ու դափով ընկել փողոց, Թե հետ արի, սրբազան Դոդ, Մի գնա՝ մեզ ծուռ վիզ թողած։

Էդ ինչո՞վ ենք մենք ձեզնից վատ, Ի՞նչ է, ձեր չափ թասիբ չունե՞նք, Որ պահանջենք, հետ գա Լիսկան, Արդարություն բերի իր հետ։

Թե կարծո՞ւմ եք մենք ապիկար, Երախտամոռ զանգված ենք մի, Որ չենք կարող էլ գալ իրար, Ուժերներս բերել հիմի,

Ու ողջ սյունյաց թե՛ նոր, թե՛ հին Սերունդներով իրարու հետ, Լիսկին կրկին դնել գահին, Նրան նորեն կնքել մարզպետ։

Ու խառնվեց ազգը հայոց, Մեկը Մկանը հետ կանչեց, Մեկը Ճոյտին, ուրիշն՝ այլոց․ Ով ճար ուներ մեկից կառչեց։

Էդպես ծնվեց աղանդը նոր, Մի նոր կրոն աշխարհ եկավ, Որ կոչեցին «Վաստակավոր Սերժի ճորտի ճորտի վկա»։

Ասք գնացած-հետեկածների մասին Հումերոս

27.10.2016