Վերադառնալ ընթերցարան

190 · 29.10.2016

Սարյանի պլանտացիայի առջև

191 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Ախպերս, իմ ամենասիրած նկարիչը Սարյանն ա։ Սարյանը նկարիչ չի է, Սարյանը մուժիկա։ Հորս արև ես չգիտեի, որ հայերի մեջ ըտենց դեմք մարդ ա եղել՝ էդ կարգի զարգացած, էդ կարգի մտքի թռիչքի տեր։

Ուրեմս, երկու տար առաջ էդ ուստի տունը ռեմոնդ պտի անեինք (կարծեմ թանգարան էին ուզում սարքեն) դե սկզբից, ոնց որ, եղած չեղածը պտի հավաքվեր մի սենյակ, ու որոշինք կյուխնայից սկսենք։ Ուրեմս, ախպորս ասեմ, ես ու մալյար Գուգոն էինք, մեր կողի շենքից՝ գիտես։ Սկսինք դարակներից։ Դե, ջոկում ես, կյուխնայա, ասինք դարակները թեթևացնենք, որ շկաֆը թեթև տանենք։

Ուրեմս, էս Գուգոն մի երկու դարակ հանեց, երրորդը, որ պտի հաներ, բացեց, ու ի՞նչ․․․ չես հավատա․․․ ապեր, հորս արև, թե խաբում եմ, տատուս գերեզման, մի սինի լիքը չորցրած պլան։ Ընգե՜ր, պլան չէ, է․․․ բոմբ․․․

Ապեր, մինչև էդ կյուխնու մեբելը տեղափոխինք զալ՝ մի ամիս տևեց․․․ ճիշտ ա դրա պատճառով գորձը ձեռներիցս առան, տվին ուրիշի, բայց հեչ էլ մանթո չեմ․․․ հորս արև, տատուս գերեզման, էդ մի ամիսը եղելա իմ կյանքի ամենաերջանիկ ամիսը․․․ ամիս չէր, է, ընգեր, մեղրամիս էր․․․

Թքած, թե մեջը փող չմնաց․․․ զաթո Սարյանի արվեստին մոտիկից ծանոթացանք։

Մի բանը վատ էղավ։ Էդ դեպքերից հետո մեր մալյար ախպերը ռեմոնտի ժամանակ դեղինից բացի ուրիշ գույն չի կարում բռնի։ Ու մեկ էլ մի երկու տեղ սպալնու պատերին գութան ու գոմեշ էր նկարել՝ դրա պատճառով մինչև հիմի էլ գործ չեն տալիս։ Տենց լոքշ լռված ա Գուգոս․․․

Ես էլ դե գիտես, պրոֆիլս փոխի, հիմի կյուխնու մեբնել եմ հավաքում, Սարյանի մոտիվներով․․․

Ստենդալ Սարյանի պլանտացիայի առջև

29.10.2016