- Բռատ, մենք ի՞շ գործ ունենք Լֆիկի, Լիսկայի, էն մյուսի հետ, մեռնեմ կյանքիդ։ Ապեր, նրանց պալյոտը լրիվ ուրիշա, չես ջոգո՞ւմ։ Հիմի, որ դու ասում ես «պայքար», «քաղաքացի», «արդարություն» էդ սաղ լավ ես ասում, բայց, բռատս, ավելի տոշնի չի՞, որ մենք մեր աջը քաշած մեր գորձը առաջ տանենք, ախպերս, որ մեր էրեխեքին հասցնենք իրանց նպատակին, ու էգուց-մյուս օր չկայնեն ասեն, բա, ախպեր, էդ ոնց ըլավ, որ սաղ աշխարը կարեցավ իրա գլխին կռիշ ունենա, բայց մենք, խոսկի, ոնց վարձով էկել ենք, ըտենց վարձով էլ էթում ենք։ Լիշբի ընձի, չի դզի։
Տես, հիմի դու ասում ես «Լֆիկը» չէ՞։ Հա․․․ բա մեռնեմ ախպորս, ես, խոսկի, իրա հետ ատնաշեննի տվել եմ մենակ, ասենք, էս մեր գենեռալի հետ, որ ապրիլին, խոսկի, Ղարաբաղ մեր ախպերներին, մեր զինվոր տեղեքին, մեռնեմ ես իրանց ջանին, մի երկու բան-ման էինք կազմակերպում, որ տանենք, սոված չմնան։ Ու տարանք․․․ Ախպորս ասեմ, ես, լիշբի, էդ մարդուց, Սամոյից, վադը չտեսա, ապեր։ Հա, նատուռի, ցենդր մուժիկա։
Ասածս ի՞նչ ա, ախպերս, տես, ինքը ասենք բերըմա, պեսոկա, բանա, չէ՞, ապեր դու հո՞ լավ գիտես, բայց էդ որ ասում ես «պայքար» չէ՞, ապեր, բա հիմի, որ ինքը պեսոկ չբերի՝ ես ու դու բերելո՞ւ ենք։ Չենք բերելու չէ՞, ախպեր։ Տոշնիով էլի։ Հաստատ մենք էդ ռազմախը չունենք էլի, բռատ։ Բա դե, որ մենք չենք բերելու, էլ էդ մարդու հացին խի՞ վայս ըլնենք, ապերս, կարա՞ս ասես։ Մարդա, մի էրկու կապեկ փող ա առնում, որ պետք ա ըլնում, գրեֆ էլ ա անում, ունեվորին հասնումա, չունեվորին հասնումա։ Գիդես ախպեր, մարդը ձրի լավաշա բաժնում, հո գիտե՞ս․․․ տե՛ս, ախպերս, վա՞դ բանա անում։ Չէ, չէ՞․․․
Մի բան ասեմ․․․ էս երգրի պռոբլեմը, ախպերս, փողնա։ Էսօր փող ըլնի՝ ամեն ինչ էլ կըլնի։ Դրա հմար, ընգեր ջան, էդ «պայքար», «քաղաքացի», «արդարություն», բան, էդ սաղ լավ ես ասում, բայց դու էլ գիդես, որ մեզնից ոշ մի բան կախված չի։ Կախված չի ապեր, նատուռի։ Ու, լուչշե, արի խելք խելքի տանք, ընգեր, տենանք, հլը ոնց անենք, որ մի էրկու կոպեկ փող առնենք, որ մինչև ընտրությունները ձգենք։ Հետո, ախպորս ասեմ, կարողա չհավատաս, բայց, գիդես, որ ես խափող տղա չեմ, ընտրությունների վախտ էնքան փող գա ձեռներս, որ նատուռի «փողին փող չասենք», մեռնեմ ախպորս կյանքին։ Պռոստը մի բան ա վատ, որ Ձկին խփին, ինքը մեզ լիքը պաձեռժկա կաներ, էդ վախտ։ Բայց էդի հարց չի, վախտը գա, լրիվ տոշնի կըլնի, չմտածես․․․
Գրիգոր Թթաստանցի Վասն նվաստակաց վասակած
06.11.2016