Կար չկար մի հրեշի կոլբա կար։ Էս հրեշի կոլբայի մեջ ապրում էր մի կոլբայի հրեշ, որ պատկանում էր հրեշի կոլբայի կոլբայի հրեշի կոբրային։ Մի անգամ սարի ծամոնը որոշում է Էս կոլբայի հրեշին աշոտյան անի, բայց էնպես աշոտյան անի, որ հրեշի կոլբայի կոլբայի հրեշի կոբրան չիմանա կոլբայի հրեշին հրեշի կոլբայից աշոտյան անելու մասին։
Կանչում է սարի ծամոնը իր երկրի բոլոր աշոտյաններին ու ասում․ - Գնացեք, աշխարհ-աշխարհ ման եկեք, գտեք և կարդացեք բոլոր իմաստունների գրքերը ու եկեք ինձ ասեք, թե ես ինչպես աշոտյան անեմ կոլբայի հրեշին հրեշի կոլբայից այնպես, որ դրա մասին չիմանա հրեշի կոլբայի կոլբայի հրեշի կոբրան։
Աշոտյանները աշոտյան եղան աշխարհի չորս կողմերը Կալինինգրադից մինչև Կամչատկա, Մալայա Զեմլյայից մինչ Կուշկա, փնտրեցին ու գտան բոլոր իմաստունների գրքերը և, որը կարդացին, որը քսերոքս արեցին, որ հետո կարդան ու եկան ասին սարի ծամոնին․
- Օ՜, մեծն սարի ծամոն, որ ամենասարին ես բոլոր ծամոններից և ամենածամոնը բոլոր սարերից, մենք շրջեցինք արար աշխարհը հյուսիսից հարավ և արևելքից արևմուտք, կարդացինք բոլոր գրքերը, որ գրվել են բոլոր իմաստունների կողմից, և իմացանք, թե ինչ է պետք աշոտյան անելու համար հրեշի կոլբայի կոլբայի հրեշին։
- Եվ ի՞նչ է պետք, - անհամբերորեն հարցրեց սարի ծամոնը։ - Քեզ պետք են կախարդական խոսքերը, իսկ այդ կախարդական խոսքերը իմանալու համար քեզ պետք է յոթ երեսանի շար-մար անող շան մազ հանող-շան մազ դնող և երկու փուչիկ, որ մեկը կարեն, և երկուսը, որ կարեն փուչիկ։ - Դե ուրեմն, - ասաց սարի ծամոնը, - գնացեք և գտեք իմ համար յոթ երեսանի շար-մար անող շան մազ հանող-շան մազ դնող և երկու փուչիկ, որ մեկը կարեն, և երկուսը, որ կարեն փուչիկ։
Ու գնացին դարձյալ աշոտյան եղան աշոտյանները, ընկան աշխարհ-աշխարհ, ոտի տակ տվեցին յոթ օվկիանոս ու երեսուն լեռ կտրեցին անցան, բայց չգտան այն՝ ինչ թողել էին սարի ծամոնի սենյակում՝ զուգարանակոնքի մեջ։
Եվ երբ վերադարձան բոլոր աշոտյան եղած աշոտյանները հիասթափված ու տխուր, որ հայտնեն գույժը սարի ծամոնին, նա առաջինը խոսեց և ուրախացրեց բոլոր աշոտյան եղած աշոտյաններին․ - Ճիշտ ժամանակին դուք եկաք, իմ եղբայրներ և իմ որդիներ, և իմ փեսաներ։ Մենք երկար հանդուրժեցինք հրեշի կոլբայի կոլբայի հրեշին և լռեցինք։ Բայց այսուհետ մենք այլևս մենք չենք լռելու և ասելու ենք այն, ինչ ասելու ենք։
Եվ ինչ էինք մենք ասում, երբ ասում էինք, որ մի ասեք, այն, ինչ ասում եք, այլ ասեք այն, ինչ մենք ենք ասում, քանզի մենք ենք ասողը և մեր ասածն է միայն, որ միակն է, և ճշմարիտն է, և իրականը, իսկ ինչը մեր ասածը չէ և մեր ասածից դուրս է, և մեր ասածի մեջ չէ, և այն ինչ դեմ է մեր ասածներին՝ մեր դեմ է։
Եվ ասում եմ ձեզ, ես եմ արգելել ասել նրան այն, ինչ ասել են նրան, և նրան արգելել եմ ասել այն, ինչ ասել է նա։ Բայց այլևս չենք լռելու, քանզի ունենք այժմ մենք յոթ երեսանի շար-մար անող շան մազ հանող-շան մազ դնող և երկու փուչիկ, որ մեկը կարեն, և երկուսը, որ կարեն փուչիկ։
- Դը օդ, - բացականչեց սարի ծամոնը։
Եվ ցնծացին բոլոր աշոտյանները, որ անատամ էին և հիմա ատամ ունեցան, և բոլորը, որ անտես էին, և տեսնել կարողացան, և որ անխոս էին, և խոսել կարողացան։ Եվ ասացին նրանք այն ինչ կարողացան, իսկ կարողացան այն՝ ինչ ասացին։ - Դը՜ օ՜դ, Դը՜ օ՜դ, Դը՜ օ՜դ, - գոչեցին կախարդական բառերը բոլորը միասին։
Էս բառերից երկիրը ցնցվեց, ծառերը խշշացին, թերթերը քամին տարավ ու տարածվեց, թե՝ իմաց կացեք մարդիկ, որ հրեշի կոլբան չկա ու նրա հետ կոլբայի հրեշը տարալուծվել է։ Տարածվեց լուրը ամենուր, բայց միայն կոբրան չիմացավ դրա մասին ու մեկ էլ ոչ մեկը չիմացավ, թե ինչպես հրեշի կոլբայի կոլբայի հրեշից կոբրան ձեռքերը լվաց։ Չիմացավ ոչ մեկը, որովհետև ոչ մեկին հայտնի չէր, թե որտեղից են աճում կոլբայի հրեշի հրեշի կոլբայի կոբրայի ձեռքերը։
ՄՈԼի էր սարի ծամոնի հեքիաթը
08.11.2016