Վերադառնալ ընթերցարան

12.03.2014

Ամուրի Ամուրի ամուր նետը

20 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Նա կար… որպես նկար… Ժամանակի տարածության բախում… Կախվածություն, կախում… Կայի և ես։ Նա կար՝ Եվ հեզ, Եվ անպատկառ, բայց և որպես Արև այրող փայլով, քայլող բարև որպես սիրո, գեղեցկության աստվածուհի մի հին, անտիկ, բայց ոչ Աստղիկ՝ այլ, գուցե թե Աֆրոդիտե, որը գիտե ցանկալ և ցանկանալ, գիտե ձգտել և տիրանալ, ու որի մի նետից, քանց լեռնային գետից տարվող տաշեղ, անշեղ՝ գլորվելով անդունդ կարող ես զուտ՝ չստանալով հագուրդ, ամեն կողմից մոլեգնող պտտահողմից, խեղվել, մեռնել՝ ջնջվել ու չհառնել,

մինչև խորքը հոգուդ, դու կարող ես թաղվել խոր մեղքերի ծովում. Ոչ կարող ես վառվել Քավարանի բովում, ոչ կարող ես ծլել՝ այլ միայն լուռ ծխել, քանզի նետն Ամուրի որոգայթներ ունի, և ճիրաններ ունի... և ունակ է խոցել ու թակարդը գցել՝ թակարդը մի նետի։ Մի նետ, որը իր հետ սեր ու կիրք է բերում, գուցե մահվան գույնից էլ սև մի նետ, որից նաև սիրո թույն է ծորում։

12.03.2014