Վերադառնալ ընթերցարան

19 · 19.01.2014

Սամվելի Րաֆֆու հիմնը

19 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Այնպես գոչիր բարև, որ սարերը թնդան, Այնպես գոչիր բարև, որ երկիրը ցնծա, Ու բարևիդ բարևն՝ ի պատասխան հնչած, Առնես որպես ազգիդ սրտից բխած ընծա։

Այնպես գոչիր բարև, որ երկինքը պարզի, Այնպես գոչիր բարև, որ երկրիդ ու ազգիդ Բարևներին ձուլվի, նրան մի մաս կազմի, Ուժ տա ժողովրդիդ աներևույթ բազկին:

Այնպես գոչիր բարև՝ ոգիդ վերափոխվի, Այնպես գոչիր բարև՝ միտքդ հեղափոխվի, Ու քո սրտից ծնված քայլերն այսուհետև Ժողովրդիդ, ազգիդ բերի միայն բարև։

Բարև, Բարև, Բարև, Բարև բարձյալ, կրկին, Բարև և՛ անցյալիդ, և՛ ապագա երգիդ, Քո նոր էջին Բարև, ու նոր տաղ ու երգիդ, Բարևներիդ Բարև, իմ Բարևի երկիր:

Սամվելի Րաֆֆու հիմնը

19.01.2014

    «Սամվելի Րաֆֆու հիմնը» · «Դիմագիծ» | Գարեգին Միսկարյան