Անկոտրում, պնդերես ու քաջ, ՀՀԿ մի տառաճանաչ, Բողոքեց մի օր իր կյանքից, Էս երկրի կարգից ու բարքից. Բա. - Գիտե՞ս, ախպեր ջան, - ասաց, - Չի օգնում էլ բողոք ու լաց, Թե առաջ հարգանք կար չնչին, Թե թաղում, թե գործի տեղը, Հիմա էլ առաջվանը չի Տնովի ընկել ենք նեղը։ Փող չկա էլ մարդկանց ձեռին, Լցվել է նիսյաիս տետրը, Չի հասնում էլ ծերը ծերին, Հասել է բողոքին հերթը։ Հին ձևով թե մի ընտրություն, Կամ թեկուզ մի հանրաքվե, Որ լիներ՝ դա մի փրկություն, Մի փոքրիկ օգուտ կլիներ։ Բայց, ախր, էս տեմպով գնա՝ Գարնանը փող չեն բաժանի, Բայց գիտես, ինչպես հարկն ա, Ձայն կուզեն՝ փողին արժանի։ Ես չունեմ՝ թե իմ փողը տամ, «Վերևն» էլ իրար չի գալիս, Ու արդեն ծեր ու անատամ, Իմ պառավ օրերն եմ լալիս։
- Այ, նայիր, - ասում եմ նրան, - Բողոք կա, ցասում կա մեջդ, Բայց ես քեզ ինչպե՞ս միանամ, Ինչպե՞ս ես լուծեմ քո վեճը, Երբ որ դու արդարը թողել, Թողել էս օրենքը, բարին, Ընկել ես հետևից փողի Ու դարձել ՀՀԿ գերին։ Քո նման մարդկանց պատճառով, Երկիրը իջել է ծնկի, Ու արդեն պաթոսով, ճառով, Չի լինի այն հանել ոտքի։ Ու գիտե՞ս, - ասում եմ, - ո՞րն է Ցավերի ցավը իմ սրտում. Երկիրս ես պիտի թողնեմ, Հեռանամ տխուր ու տրտում, Բայց քեզ պես մտածող մեկը, Որ անձամբ հասցրեց սրան, Էդպես էլ գործած իր մեղքը, Մինչև վերջ չի առնի վրան։
- Չէ, ախպեր, - ասում է խևը, - Դու մնա, մի նեղվի՝ լքի, Ես ու մեր հարևան Գևը, Գնում ենք հանձնվենք թուրքին։ Էնտեղից՝ որպես երրորդ կողմ, Կգնանք կամ Լոս, կամ Փարիզ։ Դու մնա, ախպեր ջան, մի թող Թուրքին տան երկիրս թիզ-թիզ։
Անճարն ու Եզը կամ Առակ ագԱռակի մասին
27.11.2016