Բազմել է տեղական գահին Տեղացի լայնականջ չեբուռը։ Անտեղի տեր դարձել հային, Հավաքել երկիրը իր բուռը։ Պահում է նա իրեն բռի՝ Վարունգին ասում է խիար, Ով դեմ է՝ ջանում է բռնի, Որ թողնի ու լինի փիառ։ Լռել է կոմսոմոլ տղան, Դառել է կեղծած հիացում, Ուզում է ոտքերը լվան Ու ջրով՝ որպես, թե օծում, Նախ ցայվեն և ապա ցայեն, Ենթակա բոլորին-բոլոր, Լայնականջ Չեբուռը ցարի Գոհ է շատ գործերից իր նոր։ Շառաչի, հորդանա, հորդի, Արնաներկ իր գահի կանչով, Տարին մեկ՝ մարտի մեկ տոնի, Չեբուռը՝ փղի ականջով։ Օ՜, երբ է Մըսըրը եղել, Մեր հիմքում նման հոր փորող, Ոչ ոք մեզ այսպես չի նեղել, Ինչպես այս հարճորդին կարող: Քաշում է քթերը փոշին Կրկեսի լկտի ծաղրածուն՝ Վիժվածքը անդեմ հրեշի, Արքա է նա իրեն կարծում։ Բազմել է երբեմնի գահին, Սփռում է գոհարներ մտքի, Ցողունվածն այդ ամեն պահի Զրկում մեզ հունդից ազգային: Ի՜նչ անի նստվածքը ռամիկ, Կավատի դավից անտեղյակ, Արև էր, դառել է մահիկ Աշխարհում մնացել մենակ։ Օ՜, ո՞ւր եք, աստղեր, արևներ, Ընկել է ազգը դռնեդուռ Եղավ մեզ չլսված մի նեռ՝ Տեղացի լայնականջ չեբուռ։
Չարենց ft. Գարեգին Էտյուդ դաշնամուրների համար
27.11.2016