Վերադառնալ ընթերցարան

206 · 01.12.2016

Մարեց

207 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Տուր ինձ քո պախուրցը հախուռն անցունցի․․․ Շատ տխուր է ու ցուրտ է․․․ Բարի՛․․․ շատ բարի, ու ցուրտ է։ Արի, վերաբերիր փոքրիկ իմ հարցմունքին․․․ Թող պայթի երակը երկնակամարի, Ու թող վար թափվի անդունդից ամուրը։ Սգացող վախի դալանների մեջ լաբիրինթոսներ հյուսիր հույսերի։ Մի՛ ներիր։ Անդունդից այն կողմ ճախրանք է ու վերջ։ Դադարի մի պահ է հավիտենական, ու չոր լռություն։ Ոչ ցավ և ոչ ցուրտ, Այլ՝ աղակալված մի հսկա դադար։ Քիմքիդ հարազատ ազատությունը, տտիպ էր։ Մի կեր։ Իսկ լռությունը առավել, քան դեռն է։ Բայց դա է եղելությունը։ Վե՛ր ելիր։ Սա է քո Նեմրութը։ Տուր ինձ քո պախուրցը հախուռն անցունցի, Շատ մութ է․․․ Բարի՛․․․ շատ բարի, ու մութ է։

ՎարաՔույր Մարեց

01.12.2016