Էդա ժողովրդի մեջեն մարդ մի էլավ, Մեկ ալևոր՝ յոթ տղու հեր, Սերժիկ էնոր յոթ տղեկներ զոռովեն էր բերեր արել ՀՀԿ, Էդ ալևոր ասաց. - Հե՜յ, վախ, հե՛յ-վախ․․․ Դուրս էկավ էն՝ առանց զենքի ու գլուխբաց՝ Էդա պահանջատեր ժողովրդի մեջեն վազեց, Ասաց. - Ճամփա՜ տվեք, էրթամ Գագոյի առաջ, Մի խոսք ասեմ, էսա ժողովուրդ ազատեմ Սերժից, Էկավ, կանզնեց Գագոյի առաջ, Ասաց. - Գագի՛կ, մեռնե՛մ քեզի, Ակա՛նջ արա, առյուծիդ մատաղ էղնիմ, Գամ՝ քեզի խո՛սք տ’ասեմ - Ի՞նչ տ’ասես ինձ, հալվո՛ր, - հարցուց Դոդ - Գագի՛կ, - ասաց, - մեռնե՜մ քո արևուն, Չէ՞ որ մենք էլ մարդ ենք, իսան ենք, Ինչի՞ կըկոտորես մեզ քո կարոտով, ինչի՞ կը սպանես. Չէ՞ մենք է՛լ էրեխանե՛ր ունենք, Տո՛ւն ու կընիկ ունենք, Մենք որ կարոտցանք՝ մեռանք՝ ճժերու մեղք կ’ընկնի քո վիզ։ Արի, փեշիդ քար թափի, մտի ակտիվ քաղաքականություն։ Աղքատ ու խեղճ մարդ ենք. Որը իր մոր մեկուճարն է, Որը նոր պսակված տղա, Որը իր օջախի սունն է, Որբ հանգած մի տան ճրագ, - Ապա ինչի՞ էկած են, դեմ իմ դուռ, քովն իմ ամրոցի։ Պատասխանեց. - Մեզ ի՞նչ մեղք կա. Նառան է զոռովեն բռնե, բերե. Սերժիկն է քո դուշման, Նառան կուզե, որ Գընաս էնոր հետ կռիվ անես։ - Ապա Նառան ո՞ւր է հիմա - Ա՜յ, էն կանաչ վրանի տակն է, տե՛ս, Դու, լավ կեղի գնաս, էնոր դարդին դարման անես։ - Լավ, - ասաց Գագիկ, - դուք ելեք գնացեք ձեր օջախ, Ես Նառային հետ իմ հարցերն առանց ձեզ կլուծեմ։
Մըսրա Հերիք (լարված)
03.12.2016