Ինչո՞ւ եկավ վերջալույսը այսքան շուտ, Ինչո՞ւ մշուշն այսքան արագ պարուրեց Մթնշաղի անուրջներով խստաշունչ, Որ թվում էր չէին լքել մեզ բարուրից։
Բացվեք, բացեք շրջանը մեծ խարույկի, Լապտերների աղոտ լույսը հույս չէ արդ, Վեր կանգնենք, վեր ժամանակի պարույրից՝ Շիրիմը այս դարձնենք պարտեզ ծաղկազարդ։
Բացվեք, բացեք շրջան ոսկի արևին Ու թող կամքը ձեր երբևէ չերերա, Պատերազմի խաչը փայլի ձեր թևին՝ Ոգու լույսով Վանից մինչև Երևան։
04.12.2016