Ի՞նչ եմ ուզում էս աշխարհում․ Մանդատից շատ՝ մեկ էլ մանդատ, Դրա համար դնում, շարում, Գիշեր-ցերեկ ու անընդհատ
Բողոքում եմ կեղեքողից, Կեղեքողից բողոքողից, Գողից, բոզից ու տանողից, Անվստահություն ցանողց, Իշխանության եկածներից, Եկածներին բերածներց, Բերածներին բերածներից, Ու գլուխներ կերածներից, Եվ ձախերից, և աջերից, Եվրոյոնջից ու արջերից, Բողոքում եմ ժողովրդից, Թե ըմբոստ, թե շողոքորթից։
Ինչ եմ ուզում ասած լինելմ․ Թե ուզում եք երկիր շինել, Թե չեք ուզում էլ ավազակ Իշխանության հովանու տակ Ապրեք թե դուք, թե ձեր որդիք, Հորդորում եմ ձեզ, օ՜, մարդիկ, Ով ուզում է ապրենք կարգին, Ձայնը տվեք մեր դաշինքին․․․
Վաղն էլ, թե դուք ուզեք ապրել, Մենք էլ ձեզ ձայն կտանք, ապեր։
Ի՞նչ եմ ուզում ամենից շատ Էս աշխարհում՝ միայն մանդատ։
Կոչատ Աղվես adagio
05.12.2016