Վերադառնալ ընթերցարան

214 · 15.12.2016

․․․․․

215 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Քաղաքակացիական Ակտիվ Քայլ կուսակցության հիմնը

Մենք բոլորս ՔԱՔ-ի մեջ ենք, Մենք բոլորս ՔԱՔ անդամ, Ով մեր դեմ է ու մեր մեջ չէ Նրա մեջ է ՔԱՔ-ն անգամ։

(կրկներգ)

ՔԱՔ-ը ուժ է, ՔԱՔ-ը ուժ է, ՔԱՔ-ի ուժը մարդ կբուժի, Պետությունը, թե չբուժենք Մեր ՔԱՔ-ից այն չի էլ տուժի։

Ելեք շուտով ով ՔԱՔ տղերք, ՔԱՔ աղջիկներ նրբագեղ, Ընտրությանը ձայներ թխենք, Ձայներ գնենք գեղեգեղ։

(կրկներգ) ․․․․․

Որքան էլ, որ մեր թշնամին, Ցեխ շպրտի մեր վրա, Ցեխ չի կպել երբեք ՔԱՔ-ին Ու չի կպչի, հավատա։

(կրկներգ) ․․․․

ՔԱՔ-ն ելել է ջրի երես, Էլ չի լինի ջուր ծեծել, Արի, ընկեր, ձայնդ տուր մեզ Մենք հարցերդ կլուծենք։

(կրկներգ) ․․․․

Ով չգիտի ՔԱՔ-ի գինը, Թող, որ դառնա ՔԱՔ անդամ, ՔԱՔը մերն է, մենք ՔԱՔինը ՔԱՔ-ի գործն է միշտ արդար։

(կրկներգ) 2 անգամ ․․․․․

15.12.2016