Մարդ կա ելել է աշխարհը չափի, Մարդ կա չափել է ու հետ է եկել, Նա, որ պտտվել շուրջը աշխարհի, Բայց իր հողում է ոտքերը տնկել, Սիրի՛ր, նրա պես դու էլ քո ազգին, Սիրի՛ր, երկիրդ ազգից առավել, Հայրենի երկիր հետ արի կրկին, Թե օտար հողում փորձես պառավել։ Եվ ինչո՞ւ, ինչո՞ւ հեռու Սիբիրում, Ուր մարդիկ հայ չեն, բիրտ են ու անտաշ, Հացը նրբորեն որդու չափ սիրում Ու անվանում են «Տիգրան մատնաքաշ»։ Ուրեմն ինչքան է երախտիքը խոր, Սերունդների մեջ այդ փոքր ազգի, Որ մինչև հիմա դարերից եկող Հիշում են ուժը Տիգրանի բազկի։ Մարդ կա ելել է աշխարհը չափել, Մարդ կա չափել է ու եկել է հետ, Մարդ կա մնացել՝ երկիրը լափել, Ու մնացածն էլ տարել է իր հետ։
Պարույր Սևակն Ձեն Գռփողաց Պաթոսի
16.12.2016