- Ալիևին ոչ մի հեկտար, Ոչ մի թիզ հող Ալիևին, Թող անձամբ գա, թե որ պետքա, Հանդիպի մեր քուչի Գևին։
- Հա, բայց Գևը հարց լուծող չի, Գևն ընկել է, ա՛պ, գծերից, Ալիևն էլ, որ ճանաչի, Բա չի թռնի՞ հետո վրից։
- Ո՞նց թե «Գևը հարց լուծող չի», Ո՞նց ա ընկել նա գծերից, Մեկին ասեք Գևին կանչի, Տեսնենք ո՞վ ա բռնել ձեռից։
- Ապեր, Գևը հիմի Բաքու, Չայ ա խմում, տղերքի հետ, Ու ինձանից քեզնից թաքուն, Էդ հողերը տալու ա հետ։
- Արա, չունենք, մենք տալու հող, Ու նորից եմ ասում․ թե կա Մեկը, որ բաց կամ գողեգող Ալիևին պիտի հող տա,
Հարց կունենա անձամբ իմ հետ, Հա, ու մեկ էլ Ղուշբազ Կյաժի, Կառնեմ նռնակ ու պիստալետ, Ու կհելնեմ մենակ կաշի։
- Ապե, դե չէ, ի՞նչ ես խոսում, Բա մեզ պետք ա կռիվ ու կաշ, Բա դու կյանքդ չես ափսոսո՞ւմ, Հո խախո՞լ չես կամ ռուս ալկաշ։
Հող ա, էլի, ախպեր, թողենք, Հետներս գյոռ չենք տանելու, Մեկա, ոչ մենք մշակող ենք, Ոչ էլ հանք կա մշակելու։
Խաղաղ ըլինի, առանց կռիվ, Զոհ չլինի թող սահմանին, Թող մի քիչ էլ հողեր տրվի, Զաթի կուլ չենք գնա մահին։
- Բայց ջոգո՞ւմ ես ինչ ես ասում, Չես ջոգո՞ւմ, որ հողերը տաս, Ալիևը էդ անասուն, Էդ տականքը նենգ ու տհաս,
Խաղաղություն չի կնքելու, Չի գնալու զիջումների, Ու նա՝ առանց աչք թարթելու, Կպահանջի հողեր էլի։
*** Էսպես երկար, էսպես բարակ, Ֆեյսբուքի մի ճերմակ էջի, Հետևում էր ազգը համակ Հող հանձնող-պահողի վեճին։
Ու վեճը այդ կթեժանար, Կբորբոքվեր էլի, էլի, Թե չլիներ կարճաժանր Մխիթարանք քաք սրտերի։
Հասան Ռոհանի Գլադիատոների մահը կամ Կիրակնօրյա ՖԲ ամփոփում
19.12.2016