Վերադառնալ ընթերցարան

217 · 21.12.2016

Այսպես խոսեց Սեյրանը

218 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Մեր կյանքը լեռնային մի գետ Քարքարոտ, փրփրուն, վարար, Իր թևին տանում մեզ իր հետ, Ջրի մեջ՝ մեզ պահում ծարավ։

Առօրյան՝ մի թանձր մշուշ, Ողջ գետի երկայնքով փռված, Ջրից դուրս աշխարհը քնքուշ Փակում է քողով անթափանց։

Ու անգետ քշվում ենք ընդմիշտ, Դեգերում հորձանքում գետի, Մինչև որ հանց ճարպիկ ըմբիշ Կյանքը մեզ չփռի գետնին։

21․12․2015

- Շմա՛յս - Ասա, Սեյրան ախպեր։ - Այ, տղա, էրեգվանից մտածում եմ, որ Մանվելն ասեց, Նոր տարվա սեղանին կոկորդիլոսի ձու ա դնելու։ - ՄաՄվելը, պրոբլեՆ չունի։ Որ ասել ա՝ կդնի - Էէէէ, էդ ես էլ գիտեմ։ Ասում եմ էդ կոկորդիլոսի ձվերը մեծ կլինեն, չէ՞, ինչ ես կարծում․․․ - Հա, բա ո՞նց, աժդահա անասունա, չլինի-չլինի ամեն մեկը քո գլխի չափ կըլինի․․․ - Արա, դե լուրջ բան եմ հարցնում, դու տեսե՞լ ես տելեվիզորով, թե էդ եքա ջանդաքը առած, ո՞նց ա փորը գետնին քսելով քելում։ - Հա, ո՞նց չեմ տեսե․․․ - Շմա՛յս․․․ - Հա - Ի՞նչ ես կարծում, էդ կոկորդիլոսը ո՞նց ա անում, որ էդ եքա ձվերը գետնին քարշ տալուց չի ցավում։ Բա, նիուժելի մի տեղ մի քարի չի առնում։ Հը՞․․․ - Էէէ, հետաքրքիր մարդ ես, Սեյրան, դե որ փորը քսում ա գետնին չի ցավում, ձվերն էլ չեն ցավա, էլի․․․ - Չէ, ապեր, ես կարծում եմ, որ գետնին շատ քսելուց մազոլ ա եղել՝ դրա համար էլ էլ չի ցավում։

Նիցշե Այսպես խոսեց Սեյրանը 21.12.2016

    «Այսպես խոսեց Սեյրանը» · «Դիմագիծ» | Գարեգին Միսկարյան