Վերադառնալ ընթերցարան

21 · 04.07.2014

Քերող

22 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Արտագաղթիր, քո ներսից դուրս, Ինքդ քեզ գեթ մի պահ հաղթիր, Մի պահ միայն թող ճայթի լույսն Ու էս երկրից արտագաղթիր։

Ինքդ քեզ մի շողոքորթիր, Ինքդ քեզ մի հավատացրու, Թե թանկ է շատ շինծու մորթիդ, Ու կերպարդ հավաքածու։

Արտագաղթիր լռին ու սուս Առ կապոցդ, կամաց-կամաց, Թող երկիրդ՝ անտեր, անհույս Ու որտեղ հաց, այնտեղ էլ կաց։

Ձոն արտագաղթաց Քերող

04.07.2014