Վերադառնալ ընթերցարան

22 · 05.08.2014

Գուսանական

23 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Դուն էն Սերժիկն իս, վուր գէմի կու զաւթէ, Չունքի մեզ զաւթեցիր խափով գազանի, Արիվիլք, արիվմուտ, հարաւ ու հիւսիս Չըկայ քիզի նըման լափող գազանի՛կ։

Շատ հայ քու էշխէմէն կու դառնայ գըզիր, Արի մէ ռա՛հմ արա, լա՛ւ կացի միզիդ, Գ'ուզիմ, թէ համաշա մահ բերեմ քիզիդ՝ Ակայով, պեկայով՝ սևը գազանի։

Դարդիրըս շատացաւ՝ ասիլ իմ ուզում. Աչքէմէս արտասունք հուսիլ իմ ուզում. Համաշա, Սերժ, քիզիդ խօսիլ իմ ուզում, Սիրտըս կըկշտանա մահով գազանի։

Հայալու չիս, հայի մասին լուր չունիս, Ձեռիդ՝ դաստա կապած սուր ու թուր ունիս, Տո՛ւր, ինձի սըպանէ` իխտիար ունիս. Հէնչաք ըլի՝ թողնիս ազգս, գազանի՛կ։

Գարեգինը ասաց՝ արզ անիմ Խանին. Ղաբուլ ունիմ՝ իմ խաթրու քիզի սըպանին. Հէնչաք ըլի, վուր գամ քու գերեզմանին, Թքիմ քարիդ վըրեն, անկուշտ գազանի։

Գուսանական

05.08.2014