Վերադառնալ ընթերցարան

224 · 14.02.2017

"Հայկական վերածծումբ" պոեմից

225 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Բնությունը կերտել է ինձ որպես փրկիչ, Որպես մեկը աստվածընտիր, և շատ թե քիչ Մեկը՝ ով որ պիտի զոհվի հանուն կյանքի, Հանուն հողի, Հանուն անմահ հայրենիքի, Եվ ոչ երբեք հանուն փողի։ Ես եմ մեկն այդ, ես եմ հարկավ, Ես եմ որ կամ, Քանզի ամեն մի մասնիկը իմ էության, Իմ բնության, Եվ իմ Եսի, Թե հարցնեք, պիտի ասի, Որ պատրաստ է զինքն զոհվել, Թե պատրաստ է, խեղվել, կոխվել Ժողովրդի ոտքերի տակ Լինել ստրուկ ու հպատակ, Դառնալ ձեռքի մի թաշկինակ, Կամ թե սրբիչ, Մտքի մեջ գեթ ունենալով մեկ նպատակ՝ Լինել փրկիչ։ Դրա համար ասում ձեզ պաշտոնապես, Ես եմ եղել, ես եմ որ կամ։ Ես խորապես Ձեր քվեին արժանին ու վստահելին, Ձեր ձայները թե որ տաք ինձ, իմ սիրելի, Իմ պաշտելի, Իմ գովելի, Իմ․․․ իմ միակ, Ամենաթանկ, Ամենատես, Ամենակեր Հայ Ժողովուրիդ։ Արդ ես Որպես Երախտապարտ մի հայորդի, Ձեզ կբերեմ, մոմեր տորթի, Ջեմ կբերեմ, Քաղցր կրեմ, Մուրաբա Ու բոնբոներկա։ Աստված վկա, Էլ բաներ կան, Որ չեմ ասում, Բայց կսպասեմ, Ու թե ձայն տաք, Թե չընկրկեք Ու ինձ ընտրեք Հայաստանը ես այս անբախտ, Կդարձնեմ շուտով դրախտ։

Պաղդասարյան Ախպար հատված «Հայկական վերածծումբ» պոեմից

14.02.2017