Վերադառնալ ընթերցարան

223 · 13.02.2017

Բաղրամյան 26-ի առուծախումը

224 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք Դուք Օհանյան Սեյրանին, Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք, Լա՛վ ուշ դըրեք էս խաղին։

Սրանք ամենքը հյուր են կյանքում «Դիմություն», «ընդդիմություն» Հերթով գալիս, անց ենք կենում Ընտրությունից ընտրություն։

Անց են կենում, ձայն ու քվե, Նախընտրական խոստումներ, Քվեն մերն է, բայց Սերժինն է Օհանյանի քվեն էլ։

Գործն է անմահ, լա՛վ իմացեք, Գործ սարքողն էլ, գործի պես, Երնե՜կ նըրան, ով իր փորձով Գործ է սարքում մշտապես։

Իշխանությունն էլ է ապրում, Անե՜ծք նըրա չար գործքին, Որդիդ լինի, թե հերն ու մեր, Թե վարդերով տարված կին։

Ես ընտրության խոսքն եմ ասում, Ընդդիմության ու շառի, Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման, Վարպետ ընտրակաշառին։

Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք, Մի բան պատմեմ հիմի ձեզ, Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում, Նախարարի գյուլի պես։

անՀավես Թումանյան Բաղրամյան 26-ի առուծախումը

13.02.2017