Վերադառնալ ընթերցարան

222 · 11.02.2017

Կվարծիրա

223 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Մեկը լիներ, ձեռքս բռներ, Ասեր՝ արի տանեմ տուն, Ասեր՝ մեկ է ուր էլ լինես, Բեռլին, Լոս, թե Կատմանդու,

Տանից լավ տեղ, ոչ կգտնես, Ոչ կարող է մեկը տալ, Հազար տուն ու օջախ մտնես՝ Հաստատ չկա քոնից թանկ։

Օտարի ողջ պատը չարժի Քո տան պատի քարը ծուռ, Անմահության ու հավերժի Շեմն է քո տան մուտքի դուռն։

Մեկը լիներ ձեռքս բռներ, Ու ինձ դիմեր էս հարցով, - - Կուզե՞ս, - ասեր, - մի տուն գնեմ, Որ էլ չապրես դու վարձով։

Սերգեյ Եսիմին Կվարծիրա

11.02.2017