Ամառ, արև, տապ, Շոգեխաշ խաշխաշ, Տոթ է Նորք Մարաշ, Ու նաև անկապ։ Այրվում է օդը ինչպես հնոցում «Կյանքը դժվար է հիվանդանոցում»։
Բաց պատուհանին, Մետաղյա ցանցեր, Մետաղյա անցքեր, Լաց պատուհասի։ «Թոշնեց խաշխաշս արևի ծոցում, Կյանքը դժվար է հիվանդանոցում»։
«Օ՜, չքվեք չարքեր, Այրվում եմ, եռում, Աչքիցս հեռու Գնացեք, չքվեք։» «Արևի շողով աչքս եք գոցում, Կյանքը դժվար է հիվանդանոցում»։
Արև է, ամառ, Տապն է տապալում, Ամբողջ պալատում Այրոց է համառ։ «Կա մի լուսատու արևից բացի»։ Խաշխաշը՝ բակում հիվանդանոցի։
Էդգար Ալան Պո Կյանքը դժվար է հիվանդանոցում
11.02.2017