Եղավ մի օր, ծառին բազմած, Սև ագռավը ծանոթ խոզին Ասաց. «Արի դաշինք կազմենք, Ու միասին գնանք բոզի»։
Խոզը խորհեց, շատ մտածեց, Ասաց. - «Կողմ եմ առաջարկիդ, Բայց ինչ արժի դաշինքն անէծ, Առանց առջառ առաջնորդի»։
Ագռավն էլ թե. «Դեմ չեմ բնավ, Ու կարծում եմ չես առարկի, Թե որ ես էլ կանչեմ մի հավ, Ու սանամեր կաչաղակին»։
Խոզը էստեղ մի քիչ նեղվեց՝ Կաչաղակին դեմ էր, քանզի, Անվանել էր խոզին «նեմեց» Երբ խոճկոր էր խոզը ազնիվ։
Նեղվեց, սակայն ձայն չհանեց, Որ դաշինքը չփլուզվի, Չէ, որ ագռավն ուժեղ անեծք, Ու թուղթուգիր անել գիտի։
«Լավ, - ասաց նա, - որ էդպես է, Ինձ թվում է դեմ չես լինի, Թե իմ կողմից կանչեմ ես էլ, Գեղամյանին ու Չերչիլին։
Շատ կտևեր դեռ զրույցը, Թե էդ տեղով անցնող մի սագ Չասեր. - «Ագռավ, հասիր, օձը Քանդեց բույնդ հիմնահատակ»։
Ագռավը, հոպ, թևին արավ, Որ բույնը իր փրկել փորձի, Խոզն էլ բտված, սեքսի ծարավ, Ելավ գնաց ինքն իր գործին։
Ու դաշինքը չկայացած, Նոր բողբոջած, ծլած մի սերմ, Խեղվեց, ուծվեց, ունայնացավ, Դաշինքը էն պայծառ, վսեմ։
Էդպես է միշտ, քանի դեռ կա Աշխարհի մեջ սագն անբարո, Դաշինքները չեն կայանա, Բոզի աչքն էլ խոզին կարոտ։
Բրուտոս Դաշինքն ու դաշինքը
10.02.2017