Էս երգը տխուր բաների մասին ա, Էս երգը շատ տխուր բաների մասին ա, Էս երգը իմ մասին ա, Քո մասին ա, Էն մասին ա, Որ ամեն ինչ սին ա, Ամեն ինչ փուջ ա, Նույնիսկ ամենալուրջը Ընդամենը մի բրդուջ ա, Մի բլդուղ ա, Երկիրն էլ երկիր չի՝ գյուղ ա, Ընդամենը մի քիփլիկ գյուղա, Մի թափով քուչա, մի քուչա, Միքուլ ջա՞ն, Ասա․ - Հիպերբոլ, պարաբոլ Չիմանանք թեկուզ մենք Անդրանիկ, Արաբո, Նժդեհին լավ գիտենք։ Ծովից ծով, Սրտահով, Ծովից ծով Հայաստան, Ծամելով, Ծոմելով Պիտ սարքենք բուրաստան։ Ադանա, Արդահան, Ապագա, Ապարան, Աստրախան, Անապա, Օրենբուրգ, Կրասնոդար, Մեզ ցեղա- ցեղա- ցեղա, ցեղասպանել են, Մեզ տեղա- տեղա, տեղա տեղահանել են, Ցեղա-տեղա, տեղա- ցեղա զրկել են, Բայց մենք փրկվել ենք, փրկվել ենք, մենք փրկվել ենք։ Ու հիմա տեղ ունենք ասելու, տեղ ունենք խոսալու, ուտելու, խմելու, ու իրար գովելու, իրար տակ քանդելու, իրար ոռ մտնելու, լռվելու տեղ ունենք, լռվելու, լռվելու, լռվցնելու։
- Մեր ցանածը լաց ա, Մեր ըհնձածը թացա, Մեր լուսամուտները կիսաբաց ա, Բայց էդ մասին արդեն ասած ա, Ասածա, Մեր կյանքը պլացցա Մերը մի փոր հացա, Ընտրեցին՝ անցար, Չընտրեցին՝ խփած ա։ Մեր ուզածն ի՞նչ ա Լավ մաշնա, շնա՜․․․շնա՜, շնա՜․․․ Մի շնա՜․․․նա․․նա․․․ նայեք՜․․․ Միշն ա, Միշն ա, արա, Միշ ջան, ասա․
Ապեր հոռիա, Շատ հոռիա, Համարյա հեմառոյա, Գործերը լռիվ լռված են, Փողերը բռնած են, Չոր ա, չոր, Փողերը պակսում են օրեցոր, Օբեկտս փակել եմ, Սարքել եմ ընտրատեղամաս, Դեպուտատ չդառա՝ թռնում եմ Լոս։ Ինչ ասեմ ափսոս ա, էս երգիրը, շատ ափսոս, Բայց դե չեմ ձգում բռոս։ - Կորցրել եմ անմոռուկս, Էլ չեմ գտնի քե՜զ, Ախ ինչ անե՜մ, ո՜նց անեմ, Յար ջան տեսնեմ քեզ։ Արա, Մի՜շ, Մի՜շ, Էղածը բան չէր, մի շիշ, Ու մեկ էլ մի քաշ հաշիշ, Արա, Մի՜շ, Մի՜շ, Արա, Միշ։ - Ու ստեղ մտնում ա Թաթոսը - Պաթոսը, պաթոսը, պաթոսը, պաթոսը, Կառլոսը, Մաթոսը, Մեր քուչի Քոսը, Քթոսը ու իրա բոսսը, Թողել են Լաոսը, Լոսը, Բարբադոսը, Գնում են Պոլիս - Ապեր, բա ի՞նչ կա Պոլիս - Հեչ ապեր, հողերի մոմենտով, - Բա հետո՞ Ապեր, բա ուշ չի՞, - Ուշ ըլնի, նուշ ըլնի, բռատ։ - Բռատ, խմես, անուշ ըլնի։ - Արա, բայց շատ մազալու գյադա դուրս եկավ էդ Գագարինը - Խի՞, որ - Արա, դե ո՞ւմ մտքով կանցնե, որ կթռնի։
Սրբապիղծ - ապազգային ռեփ «Ցեղա-Ցեղա» ուղիղ միացում կլուբից կատարում եմ Միշուլը, Գրիշուլը, Գուգոն, Գագոն, Նանոն ու Վանոն
04.03.2017