Վերադառնալ ընթերցարան

231 · 06.03.2017

Տանձի գլուխ

232 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Ամպերը թևին մշուշ են բերում, Եվ մուժ են բերում սառն Ալբիոնից, Ամպերը հևում, նորովի բուրում, Գծում նոր ուղի, նոր ճամփա, նոր գիծ։

Բերում են նոր գիծ, նոր որակ, նոր խոսք, Նոր մոտեցումներ, նոր հույս ու հավատ։ Նոր հայրենիքի վեհության պաթոս, Նոր ճորտ է բերում հին տերը կավատ։

- Ահա նա, ահա, ձեզ մի նոր ծառա, Ձեզ համար մի նոր քավության նոխազ, Կուզեք՝ կարող է էշի պես զռալ, Մլավել, հաչալ, կռնչալ քանց ղազ։

Կարող եք թքել, մրել, քարկոծել, Ճնշել, որ անի ձեր քմայքն ամեն, Կուզեք՝ խարանեք, թե կուզեք՝ օծեք, Կուզեք ամեն օր կախաղան հանեք։

Ձեզ ճորտ եմ բերել, բերել եմ նոքար, Ձեր խոսքը օրենք, իսկ իրենը՝ փուչ, Թող որ այսուհետ ձեր հոգսը հոգա, Նա մեխի գլուխ, դուք զնդան ու մուրճ։

Ոչինչ, որ չունի թուղթ ու թամասուկ, Որ օտար հողի ծիլ է նա մի կենտ, Մեզ դեռ պետք կգա, հաստատ եմ ասում, Այս անեղսունակն առանց դակումենտ։

Այսպես կլինի դրվածքն այսուհետ. Քանի դեռ մեկիս չի տարել մահը, Ես միշտ կլինեմ որպես վարչապետ, Իսկ նա կլինի ձեր նախագահը։

Բալլադ նախագահի մասին, որ երազում էր դառնալ վարչապետ, և վարչապետի մասին, որ երազում էր դառնալ նախագահ Գլուխ 5-րդ Տանձի գլուխ

06.03.2017

    «Տանձի գլուխ» · «Դիմագիծ» | Գարեգին Միսկարյան