Վերադառնալ ընթերցարան

232 · 12.03.2017

Նվիրվում է "Բոլորս մի մարդու պես գնում ենք ընտրատեղամաս բոյկոտի մեր քվեն տանք" հիմարությունը որպես բոյկոտ առաջարկող Նատա

233 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Նատաշը բացել էր բաշը, Ճղում էր իրեն մեջ տեղից․ - Ժողովուրդ, - ասում էր Նատաշը, - Մարդ չկա մեր ցեղից, մեր գեղից, Բոլորը, - ասում էր, - անկապ, Բոլորը կեղծ են ու շինծու, Մենք պիտի բոյկոտենք, հարկավ, Կրկեսն այս՝ անունը «ընտրություն»։

Նատաշը ճղում էր իրեն, Քրտնել էր յաբու ձիու պես, Ուզում էր լսեն ու սիրեն Իր խոսքը, իր անձը մեծապես։ - Ինձ լսիր, ժողովուրդ իմ հպարտ, Ես գիտեմ փրկության ուղին, Մի գաղտնիք կբացեմ ես հիմա, Որ փրկեմ մեր ամբողջ գյուղին,

Երբ ես դեռ Մոսկվայում հեռավոր, Դարման ու ճար էի փնտրում, Զգացի ինձ մի քիչ մեղավոր Ինչո՞ւ չեմ, - ասի, - իմ երկրում, Ինչո՞ւ չեմ ես հիմա ազգիս հետ, Մի պոկված ծաղիկ եմ ասես, Թողել եմ գյուղը իմ անհետ Գնացել հասել եմ հյուսիս։

Ու այդ ժամ ես վճիռ կայացրի, Որ թեկուզ կյանքից էլ զրկվեմ, Դեմ լինի աշխարհն ինձ անծիր․ Ես պիտի երկիրս փրկեմ։ Վեր կացա ու եկա ահա, Կանգնած եմ ձեզ հետ, ձեր կողքին, Ու հիմա ինձ միայն մահը Կարող է կանգնեցնել կրկին։

Ասում եմ՝ բոյկոտն է բանալին, Բոյկոտն է ճշմարիտ ուղին, Որքան էլ, որ անհընարին, Որքան էլ փուջ թվա ու սին, Ապրիլի երկուսի օրը Չենք մնում ոչ մեկս անմաս, Բոյկոտում ընտրությունները՝ Գնում ենք ընտրատեղամաս։

Շատ շոյեց Նատաշի խոսքը, Հավքված ամբոխի սիրտը, Հատկապես նատաշի ոսկի, Փայլփլուն մարմարե ստինքը։ Ու պիտի գնային արդեն, Ցրվեին տներով պիտի, Երբ պառավ մի այրի ադե Որ կարծես ոչինչ չգիտի,

Բաձրացրեց ցամաքած ձեռը․ - Այ քեզ բան, - դիմեց Նատաշին, - Դարձնելով դու տեռը մի բեռը, Փորձում ես քերթե՞լ մեր կաշին։ Բոյկոտի իմաստը այն է, Որ մարդիկ ընտրություն չանեն, Դու կոչով դիմում ես մարդկանց, Որ գնան մտնեն տեղամա՞ս։

- Սուս մնա, այ պառավ, - կոչով Ամբոխը սաստեց պառավին, - Քո պառավ աղվեսի պոչով, Մի փորձիր ջուրը հարամել։ Չես ուզո՞ւմ՝ մի գնա ընտրության, Չի խնդրում ոչ մեկը դա քեզ։ Նատաշի առաջարկն անցավ Բոյկոտի տարբերակ որպես։

Նատաշը բացել էր բաշը, Շոյում էր վարսերը դեղին, Նա հում-հում եփել էր ճաշը, Մի ամբողջ ազգի, մի գեղի։

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի Փոքրիկ էշխան

Նվիրվում է «Բոլորս մի մարդու պես գնում ենք ընտրատեղամաս բոյկոտի մեր քվեն տանք» հիմարությունը որպես բոյկոտ առաջարկող Նատաշներին

12.03.2017