Կար չկար երեք կայք կար Լյովարմենիա, Սաշարմենիա և Սերժարմենիա։ Երեքն էլ կոդը բաց, լոգին-փասվորդը admin-admin։ Մի անգամ կարեն կարապետյանը գալիս է, թե՝ ձեր կայքերը որոշել եմ ռասկրուտկա անեմ, ու սկսում է Լյովարմենիայից։ Շատ է պտտեցնում թե քիչ, աստված գիտի, մեկ էլ հանդիպում է Օրօին։ - Բարև Լեռնիկ, - ասում է Օրօն - Էդ ում ասիր Լեռնիկ, արա, - բարկանում է Լեռնիկը և տեղի է ունենում մի ջրառատ իրադարձություն։
Հաջորդ առավոտ՝ Ալեն Դելոնը դեռ քնած, Նիլոլայ երկրորդը որոշում է ոխը հանել։ Գնում է մարզադպրոց և հանդիպում է այնտեղ մի Ծառի։ - Օ, ի՞նչ ծառ ես դու, - հարցնում է Նիկոլայը, - և ուր են մտնում քո արմատները և որտեղ է քո ելքը։ - Ես, - ասում է ծառը, - Դոդածառն եմ, և իմ արմատները հասնում են մինչև գազպրոմ, և իմ ելքը ոչ մեկը չգիտի, նույնիսկ նրանք ովքեր իմ մեջ են։ - Իսկ կա այստեղ ուրիշ մի ծառ, - հարցնում է Նիկոլայ երկրորդը - Կա մի նորատունկ Ծիրանի զառ, - պատասխանում է Դոդածառը, - այն ժառանգություն է մնացել մեր անժառանգներից։ - Եվ ո՞րտեղ ես կարող եմ գտնել այն։ - Գնա դեպի Ազատիչ Դեմակրոտներ, անցիր այն, ձախ կողմում մի հսկա սար կա, այդ սարի փեշին կտեսնես այն՝ ինչ ոչ ոք չի տեսել։ - Շնորհակալություն, - ասաց Նիկոլայ երկրորդը, - և գնաց։ - Եվ չմոռանաս քո հետ վերցնել Լուսավոր մի բան և մեկի եղբորը, - նրա հետևից կանչեց Դոդածառը, - քանզի թույլ ես դու անչափ՝ Ծռվելուց հետո։
Այստեղ Շահրիզադեն ընդհատեց հեքիաթը։ - Ինչ եղավ հետո, հարցրեց շահը։ - Իսկ շարունակությունը կպատմեմ ընտրություններից հետ, օ իմ շահ, - ասաց Շահրիզադեն և ոտքը ոտքին գցելով վառեց սիգարետը։ - Բայց դու թողել էիր ծխելը, օ գեղեցկուհի, - զարմացավ շահը։ - Շունը քաք ուտելը չի թողնի, օ, իմ շահ, - պատասխանեց Շարմազանովը, և միացրեց հեռուստացույցը, որով միշտ գեղեցիկ հեքիաթներ էին պատմում։
Հազալ ու մի բխկալ Հեկեկալ
16.03.2017