Վերադառնալ ընթերցարան

234 · 15.03.2017

Ձոն լեռնիկի

235 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Գարուն էր ու ոչինչ չարեցի, Խոպանդ անմշակ մնաց, Աննշան մի կտոր վարեցի, Գարուն էր՝ գարունս գնաց:

Գարուն էր․․․ ու ոչինչ հանեցի՝ Իմ պարկում սերմացու չկար, Ոչինչս հաճույքով ցանեցի․․․ Գարուն էր՝ նվազ ու տկար:

Գարուն էր․․․ և ոչինչ։ Թաղեցի Իմ կյանքի գարունը՝ ծլեց, Ոչինչը քո արտը քաղեցի․․․ Ոչինչս գարուններ ծնեց:

Տաղ 90 ական

Լեռնիկն իջավ լեռներից Նագանը ուսին, Մեկը չեղավ բռնի ձեռից՝ Փռեց երկուսին։

Հեյ քաջ տղեք կուսակից, Միացեք դուք Լեռնիկին, Մուշտի տվեք վրից, տակից՝ Մեռնի ոսոխն անգիտակից։

Հանց Ժուկովը Բեռլինում՝ Մտավ Ջրառատ, Հալալ է մեր Լեռնիկին Անվախ ու անպարտ։

Հեյ քաջ տղեք կուսակից Միացեք դուք Լեռնիկին, Մուշտի տվեք վրից, տակից, Մեռնի ոսոխն անգիտակից

Քայլեց լայնքին, երկայնքին Դողաց թուփ ու ծառ, Ջրառատի մեյդանում Տնկեց տոնածառ։

Հեյ քաջ տղեք կուսակից Միացեք դուք Լեռնիկին, Մուշտի տվեք վրից տակից, Մեռնի ոսոխն անգիտակից։

Տատին Պետրոսյան Ձոն լեռնիկի

15.03.2017