Չունեմ բիզնես, չունեմ գործ, Խեղճ դեպուտատ եմ անփորձ, Երկրապահի ջոկատի Կռված տղա, զինակիր։
Բայց ես ունեմ մի հատ զեմ, Ու որ ուզեմ, թե ուզեմ՝ Նրան մի քիչ համոզեմ, Ինչքան ուզեմ՝ կխուզեմ։
Կուզեմ՝ արաղ կփակեմ, Կուզեմ՝ արաղ կբացեմ։ Կուզեմ՝ մարդ կքոթակեմ, Կուզեմ ինքս կլացեմ։
Կուզեմ պեսեոկ ներկրեմ, Կուզեմ զավոդ կսարքեմ, Կուզեմ խումար կկրեմ, Կուզեմ գլխիս կսարքեմ։
Կուզեմ ճակատ կգնամ, Կուզեմ կռիվ կմեկնեմ, Թե սուտ խոսամ մի գրամ, Գլխացավից ես մեռնեմ։
Ով հավատաց գրածին, Թող էս նյութը տարածի, Կամ վաղն ևեթ գա ԱԺ, Էնտեղ գցի պառԱԺը։
Լպիրշ Սամվել Հայրենիքիս քուրը
01.05.2017