Վերադառնալ ընթերցարան

245 · 09.05.2017

Կար մեկը

246 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Կակաոյի թանձր յուղը ծորում է քունքերից: Կախել է ժամացույցը: Սատկել է կկուն ու նոր էջից Պիտի սկսվի ցույցը, Երթը, Շքերթը։

Ռեսթարթ․․․ Տիկ-տակ․․․ տիկ-տակ․․․ - Կանգ առա ակնթարթ։ Շնչում ենք խորը, համապարփակ։ Հաշվում եմ մինչև երեքը և Դուք չկաք․․․ Մեկ, երկուս, երեք․․․ Վերելք․․․ Վեր կացեք ու անցեք՝ Ձերն է ամբոինոը, Ափիոնը Խավարածիր։ Դուք կարող եք խոսել՝ ամեն ինչից բացի։

Ժամացույցը պտտվում է, հետ, Պտտվում, պտտվում է հետ ժամացույցը։ Երկու հազար մեկ, երկու հազար, ինսունինն, Դեկտեմբեր, նոյեմբեր, հոկտեմբեր, 29,․․․,․․․

Արագ, Շատ արագ Մի պատարագ։ Մի պատ արագ-արագ․․․

Ժայթքում է օդում թնդացող բոթը, Չկան նրանք, - Չկան նրանք, - շշնջում է անծանոթը։ Չկան նրանք, չկա և պարտքը, և Այնուհետև․․․ Օ,՜ տեր իմ Աստված, միթե՞ Դա ճշմարիտ է․․․ Օ հրեշտակներ երկնային և երկրային, Այսօր չկան նրանք՝ երեկ կային։ Երեկ կային, սակայն չկան այսօր, Եվ վաղն էլ չեն լինի, և ամեն օր։ Եվ ոչինչ չի լինի, Եվ կլինի միայն անդորր։

Ես հաշվում եմ մինչև չորսը Թողնում ես որսը, Եվ լուռ Վերադառնում ես տուն։

- Անառակ տառական, Սև, խավարասեր, Անբան, անինքնասեր Եզ, Ի՞նչ է քո ուզածը, Գծուծ, պառավ շուն։ Տուր ինձ իմ փողերը, Գող, անբարո, անիծվես դու, Դու ու քո տերը։

- Հեռու խաղա խամրած դու փոշու շոր։

Որքա՞ն համոզված ես, Որ դու մի դիպվածով Դարձար ծերվեծերը, Դարձար Ամենածերը, Ամենա-ամենածերը, Ծայրագույնը՝ քո աշխարհում։

Կակաոյի յուղը ժայթքում է սրտի բաբախի հետ։

Անհատական Մերսում Վերոնիկա Մերսում ծայրագույնին կամ ծայրագույն մերսում

Արամ Թարվերդյանին

09.05.2017թ.

Կար մեկը՝ անունը Գարեգին էր, Մեկը ողջ աշխարհի վրա, Գիտեր նա ապրելու, մեռնելու գինը, Կար մեկը անունը Գարեգին էր։

- Հայրենիքը կյանքում մեկն է, Մեկը ողջ աշխարհի վրա, հեռացել է վաղուց ով պիտի մեկներ՝ Հայրենիքը կյանքում մեկն է։

Կար մեկը՝ սիրող ու կարեկից էր, Մեկը ողջ աշխարհի վրա, Առաջին հայի թայն էր, տարեկիցն էր, Կար մեկը՝ սիրող ու կարեկից էր։

Կար մեկը անունը Նժդեհ, Մեկը ողջ աշխարհի վրա, Հողեղեն կրակ էր անմար, մի հրդեհ․․․ Կար մեկը՝ անունը Նժդեհ։

Կար մեկը

09.05.2019