Վերադառնալ ընթերցարան

246 · 16.05.2017

Կորեանդրով ռմբակոծոիթյուններ

247 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Ձեռքերս դանդաղ մոտեցնում եմ ականջիս Որ լսեմ մոտեղող գնացքի ձայը Բայց ականջս չկա Ու տեղը ռեհանի տերև ա Պոկեցի ու կերա Մոտեցող գնացքը չներեց ինձ Նա կարդացել ա իր դատավճիռը Ռեհանի տերևի համը լսվում ա բերանիս մեջ Բերանս դառնացել ա ռեհանե ականջիս ծծումբից Տեսնես ինչու են ռեհանին կանաչի ասում Չէ որ նա կանաչ չի Նա նույնիսկ կապույտ էլ չի Նա բորդո ա

Բորդոն լավ քազաք ա Չեմ եղել Բորդոյում Բայց մի օր կլինես Շշնջում ա մոտեցող գնացքը ականջիս Ձեռքս դանդաղ տանում եմ ականջիս Ռեհանս աճել ա Պայուսակս վերցրի դուրս եկա մոտեցող գնացքից Չէ ես Աննա Կարինինան չեմ Ես նույնիսկ Ռիհանան չեմ Իսկ ով եմ ես Չգիտեմ գուցե գնացքն եմ

Նարինե Պետրոսյան Կորեանդրով ռմբակոծոիթյուններ

16.05.2017