Վերադառնալ ընթերցարան

247 · 31.05.2017

Բեսեդկա

248 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

- Հոմերո՞ս - Ի՞նչ է - Այ տղա, էսօրվա էն մարդամեկի ստատուսը կարդացի՞ր. պարզվում է ժամանակին Ռուսաստանը էդպես էլ չի ճանաչել Տիգրան Մեծի կայսրությունը։ - Է, հետաքրքիր մարդ ես, ախր, տեսե՞լ է, որ ճանաչի։ Որ տեսած լիներ՝ հալբաթ կճանաչեր։ - Ես կարծում եմ խնդիրը դրանում չէ - Բա ինչո՞ւմ է, Առաքել - Կարծում եմ խնդիրը նրանում է, որ էդ ամեն ինչը շատ վաղուց է եղել, ու դրա համար էլ ո՛չ հիշում է, ո՛չ էլ ճանաչում։ Թե չէ, հասկանո՞ւմ ես, Ռուսաստանը մեզ բարեկամ երկիր է ու կարծում եմ չես կասկածում, որ նրա շահերից է բխում Ծովից ծով Հայաստանի գոյությունը։ - Է՜, բա եղա՞վ Առաքել։ Բա քո մտքով ո՞նց կարար նման բան անցներ։ Ախր Ռուսաստանը իր ծովերի ձեռն է կրակն ընկել, բա նրան հազար մեկ տարի պե՞տք է, որ մի հատ էլ Հայաստանը լինի ծովից ծով։ Դու չես հասկանո՞ւմ, որ էդ անծայրածիր երկրի համար՝ ինչպիսին Ռուսաստանն է, Ծովից ծով Հայաստանը ընդամենը մի հավելյալ գլխացավանքի բուն է։ Հիմա թե ռուսը մենակ Արարատի փեշերն է պահում, էդ ժամանակ ստիպված պիտի մի հատ էլ նավատորմ պահի մեզ համար։ Հասկանո՞ւմ ես․․․ - Հա, դուզ ես ասում Հոմերոս ջան։ - Է՜, այ մարդ հազար ասի Հոմերոս չէ, Խարիտոն, Խա-րի-տոն․․․ - Է, դե մի նեղացի, պառավ մարդ եմ շփոթում եմ, ամեն անգամ ֆեյք էջիդ անունն է դեմս գալիս։

Ֆեյսապապեր 2046 թ. Բեսեդկա

31.05.2017