Պայքար, պայքար... պայքար։ Անդուլ պայքար՝...անքայլ: - Առաջ, առաջ,- Բառաչ հոգեշառաչ: ...Տառաճանաչ, Գրաճանաչ Մի քանի հարճ՝ ընկած առաջ, Կոչով, գոչով, Հոխորտանքով, պոզ ու պոչով՝ Վարում կանգնած՝ վեր են կանչում Ու բառաչում Լալահառաչ. -Առա՜ջ, առաջ... Բայց ո՞ւր... Աղոթելո՞ւ... Այս հարցն է, որ կուռ, անսասան, Անպատասխան Դաջված է լուռ՝ Որպես նշան, Այս թեժ աշնան Մարած գրկում:
Ո՞ւմ հետ և ո՞ւր...
15.09.2014
Մենք ուզում ենք հեղափոխենք ամեն ինչ, Կոալիցիա տեղափոխենք ամեն ինչ, Որպես դեսպան Գերմանիա էլ ուղարկեն, Կբողոքենք, կբորբոքենք ամեն ինչ:
ՀՅԴ
15.09.2014