Վերադառնալ ընթերցարան

25 · 28.09.2014

Քայլ կանի

26 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Ի․ Բրոդսկի

Հեռացիր, մոռացիր, մի դատիր, Այրիր նամակներն ինչպես կամուրջ։ Թող անխախտ լինի ուղիդ անծիր, Ու թեթև ինչպես անուրջ։ Եվ թող մեգի մեջ քեզ համար վառվի երկինքն աստղավառ, թող հույսը անշեջ, ջերմանա, փարվի խարույկիդ անմար։ Թող լինեն մրրիկներ, անձրև ու ձյուն, կրակի ճայթյուն, Թող գնա առջևից քո հաջողությունը, առատ, անհուն։ Եվ թող կռիվը լինի չքնաղ ու վեհ, Կրծքիդ տակ՝ հոլանի։ Ուրախ եմ այն անձով, որ քեզ հետ երբևէ, գուցե թե, քայլ կանի։

28.09.2014