Վերադառնալ ընթերցարան

250 · 07.07.2017

Վալերի Օսլիկյան

251 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Թեկուզ սոված, թեկուզ մերկ, Բայց հայրենի հողին։ Չենք ներելու բազմադեմ Օտար գովերգողին։

Լավ է ապրել հայրենի Հողում ծերը ծերին, Քան թե երկրում վայրենի Օվկիանոսի ծերին։

Դիմանալ է մի քիչ պետք, Սա է միակ ելքը, Մինչև ջարդեն թշնամուն Մեր ախպեր տղերքը։

Ու կլինի այգաբաց Հողերում հայրենի, Ծերը ծերից մենք կամաց Կանցնենք նոր քայլերի։

Վաստակավոր յոլա գնացող Վալերի Օսլիկյան

07.07.2017