Թեկուզ սոված, թեկուզ մերկ, Բայց հայրենի հողին։ Չենք ներելու բազմադեմ Օտար գովերգողին։
Լավ է ապրել հայրենի Հողում ծերը ծերին, Քան թե երկրում վայրենի Օվկիանոսի ծերին։
Դիմանալ է մի քիչ պետք, Սա է միակ ելքը, Մինչև ջարդեն թշնամուն Մեր ախպեր տղերքը։
Ու կլինի այգաբաց Հողերում հայրենի, Ծերը ծերից մենք կամաց Կանցնենք նոր քայլերի։
Վաստակավոր յոլա գնացող Վալերի Օսլիկյան
07.07.2017