Վերադառնալ ընթերցարան

254 · 03.08.2017

(պարային)

255 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Ելեք տղերք քաջարի, Ջոկատ կազմենք քաջերի, Ջոկատ կազմենք ելնենք կռիվ, Սերժին անենք ցաք ու ցրիվ։

(2 անգամ) Մշո դաշտը թերի է, Սասնա ծռեր գերի են, Ախ գերի են, գերի են, Մեր քաջերը գերի են։

Քաջերն ելան մուրազով, Պատ քանդեցին կռազով, Գրավեցին բոզնոցը, Հայեր լցվան փողոցը։

(2 անգամ) Մշո դաշտը բերրի է, Սասնա ծռեր գերի են, Ախ գերի են, գերի են, Մեր քաջերը գերի են։

Սերժիկն էլավ զորքը շարեց, Գունդն ու քաջերին պաշարեց, Սոված պահեց մեր քաջերին, Կոտրել ուզեց, առավ գերի։

(2 անգամ) Մշո դաշտը վերի է, Սասնա ծռեր գերի են, Ախ գերի են, գերի են, Մեր քաջերը գերի են։

Ելեք հայեր, ոտքի ելեք, Հարսն ու աղջիկ, կին, երեխեք, Առեք շուտով ձեր մարդերին, Գնանք ազատենք քաջերին։

(2 անգամ) Մշո դաշտը խորոտ է, Հայրենիքս քարոտ է, Ախ կարոտ եմ, կարոտ եմ, Հայրենիքի կարոտ եմ։

Գուսան Լսան Տխուր հայրենասիրական (պարային)

03.08.2017