Ուզեցի մի տխուր բան գրել Մեր տխուր վիճակի մասին, Մի տխուր լճակի մասին Ուզեցի մի տխուր բան գրել,
Որ տպեն մի «ԸՆՏԻՐ ԵՐԿԵՐ» Ու. - Տեսեք, գրող է, - ասեն, - Լճակի վիճակի մասին, Պոետ է, երգել է երգեր։
Բայց չկար էլ թուղթ ու գրիչս՝ Մտքերս հանձնեցի ֆեյսին. - Տպում ես, չես գրում, - ասին, - Գրող չես, ի՞նչ գրող, տպիչ ես։
Նեղվեցի, հուզվեցի ես անչափ, Եղածը պատմեցի Ժյուլ Վեռնին. - Օր կգա, տպիչն էլ կմեռնի, Պոետը կըերկնի եռաչափ։
Մովսես Խորենացի Եռաչափ (նվիրվում է գրողներին և տպողներին)
05.08.2017