Վերադառնալ ընթերցարան

256 · 05.08.2017

Պաթոսիկն ու ծովը

257 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Ծովը ծփում էր հանգիստ, Նազում ամռան շոգի տակ, Նա արել էր կքանիստ, Հետո կանգնել էր շիտակ։

Ծովը կոնքին փաթաթված, Հանց տրփագեղ սիրուհի, Հանց ժամկետանց պառավ քած, Կոնքն էր շոյում սիրունի։

Նա կանգնած էր՝ ձեռքին գիրք, Ձեռքի մեջ գիրք, սրտում կիրք, Սրտի մեջ կիրք՝ մտքում դիրք, Գիրք էր կարդում, կանգնած դիք։ - Ախ, այս գիրքը, իսկական, Հոգուս հանգիստ չի տալիս, Նման անկուշտ սոված շան՝ Քրքրում եմ գիրքը զիս։

Չզգալով չափ, ժամանակ, Մի դար իրար չտեսած, Սիրեկանի նման տաք, Կպել է ինձ գիրքն անսանձ։

Կպել է ու չի պոկվում, Գիտի՝ ով է կարդացող, Գիքն այս համառ ու տոկուն, Գիրքն այս հուժկու ու ցնցող։

Բայց բաժանումն աներկբա, Տանջանք է ու տառապանք, Հոպ, անցյալ է մեր ներկան, Ու գրքի մեջ էլ չկանք։

Մենք գրքի մեջ, նա մեր մեջ, Հայելի է գիրքն ասես, Այրվող հնոց է անշեջ, Ուր այրում ես ինքդ քեզ։

Կռիվ անում կարդալուց, Վիճաբանում ու հերքում, Զղջում, որ քեզ շատ վաղուց, Չէիր տեսել, քո գրքում։

Ու ոչ մի դեղ բալասան, Ոչ մի հատիկ ըսփոփանգք, Քեզ չի կարող ասել այն, Ինչ գիրքը կըփսփսա։

Նազենի Հովհանիսյան Պաթոսիկն ու ծովը

05.08.2017