Լավաշ N1 (Իվանյան ft. Փաշինյան)
- Իվանյան - Այո, պարոն վարչապետ - Ի՞նչ կասես, քննությունը ինչպե՞ս ավարտվեց - Ուրեմն, պարոն վարչապետ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի․․․ըըը․․․ չեմ հիշում որ հոդվածը, ինչպես նաև Ամուլսարի․․․ըըը․․․ չեմ հիշում ինչային ոսկեբեր հանքի շահագործման համար տրված թույլտվության մեջ հնարավոր կոռուպցիոն ռիսկերի մասին ձեր․․․ ըըը․․․ չգիտեմ որ օրվա հաղորդումը հանցագործության մասին, ինչպես նաև․․․ - Կարա՞ս կարճ կապես - Իհարկե - Դե կարճ կապի - Հանքը պիտի շահագործվի - Էդքան կարճ չէ, Իվանյան․․․ - Ճիշտ այդպես։ Հիմք ընդունելով․․․ - Իվանյան, ասի՝ կարճ - Պարոն վարչապետ, բայց հետո ասեցիք՝ էդքան չէ - Հա, հնարավորինս կարճ - Խնդրում եմ, հարցեր տվեք՝ պատասխանեմ, պարոն վարչապետ - Լավ․․․ Կոռուպցիա եղե՞լ է - Ոչ մի կերպ, պարոն վարչապետ - Հաստա՞տ - Երդվում եմ պատվովս, պարոն վարչապետ - Լավ․․․ իսկ ի՞նչ ռիսկեր կան հանքի շահագործմանը հետ կապված։ - Հիմք ընդունելով․․․ - Կարճ - Ճիշտ այդպես, ռիսկերը կառավարելի են, պարոն վարչապետ - Հաստա՞տ - Երդվում եմ ուսադիրներովս, պարոն վարչապետ - Իսկ քեզ ո՞վ ասաց, որ ռիսկերը կառավարելի են - Էլարդի ուսումնասիրությունը - Հաստա՞տ - Վերջին էջը - Հավատա՞տ - Երդվում եմ - Ինչո՞վ - Ազգանունովս, պարոն վարչապետ - Կարծում ես դա բավարա՞ր է - Այո, բավարար է, երդվում եմ ուսադիրներովս, պատվովս և ազգանունովս, պարոն վարչապետ - Իվանյան, չես խաբում չէ՞ - Պապայի արև, պարոն Փաշինյան - Հաստա՞տ - Բադ ըլնեմ - Իվանյան?! - Կներեք, պարոն վարչապետ - Իսկ հնարավոր է, որ դու ինչ որ բարեկամական կապ ունենաս շահագրգիռ անձանց հետ, Իվանյան - Ո՞ւմ հետ․․․ նախկին բնապահպանության նախարի հե՞տ - Դե ասենք թե - Կատա՞կ եք անում, պարոն վարչապետ, նա՝ Գրիգորյան, ես՝ Իվանյան, մենք ո՞նց կարող ենք հորեղբոր տղաներ լինել - էդ էլ ես ճիշտ ասում․․․ - Այո, պարոն վարչապետ, և հիմք ընդունելով․․․ - Լավ Իվանյան, հավատում եմ․․․ ազատ ես․․․
*Լավաշ N2 (Էլարդ vs Լիդիան)
- Հելլո, պարոն Ռիկարդո, խնդրում եմ հստակ ասեք, արդյո՞ք Ամուլսարի հանքի Շահագործման հետ կապված կա նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն։ - Պարոն վարչապետ, մենք 400 000 դոլարի դիմաց ուսումնասիրել ենք 30 000 փաստաթուղթ և կարող ենք վստահաբար ասել, որ այնտեղ առկա են հանքի անվտանգ շահագործումը անհնարին դարձնող բազմաթիվ ռիսկեր։ - Պարոն Ռիկարդո, իսկ ՇՄԱԳ-ի կարիք կա՞։ - Պարոն վարչապետ, խախտումները այնքան բազմազան են ու բազմաբնույթ, որ մենք կարծում ենք նման թերի տվյալներով դժվար է կառավարել ռիսկերը։ - Պարոն Ռիկարդո, իսկ ի՞նչ կասեք, մեզ անհրաժե՞շտ է նոր ՇՄԱԳ - Պարոն վարչապետ, մեր ուսումնասիրությունը թույլ են տալիս մեզ պնդել, որ օրինակ խորքային ջրերի վրա թթվային դրենաժի ազդեցությունը բավարար գնահատելու համար կատարված հետազոտությունները բավարար չեն հստակ գնահատելու համար բոլոր ռիսկերը։ - Պարոն Ռիկարդո, իսկ ինչ կասեք նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն այնուամենայնիվ կա՞։ - Պարոն վարչապետ, նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտությունը բխում է տվյալ պետության կողմից դրվող բնապահպանական նորմերի և պահանջների հետ ընթացիկ ՇՄԱԳ-ի անհամատեղելիությունից։ - Իսկ դուք ի՞նչ կասեք, արդյո՞ք պետք է նոր ՇՄԱԳ։ - Կարծում եմ, որ նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտությունը կարող է բխել միայն և միայն ձեր երկրի օրենսդրության և բնապահպանական նորմերի պահանջներից, ուսումնասիրված փաստաթղթերում, թերի են գնահատված ռիսկերը և դրանք անկառավարելի են։ - Լավ, Շնորհակալություն պարոն Ռիկարդո։ Ցավում եմ, որ այդպես էլ չիմացանք՝ նոր ՇՄԱԳ անհրաժեշտ է, թե՞ ոչ։ Ցտեսություն, Ռիկարդո - Ցտեսություն, պարոն վարչապետ
Լավաշ N3 (Գրիգորյան vs/ft Փաշինյան)
- Գրիգորյան - Այո, պարոն վարչապետ - Լույս քեզ տեսնողին։ Էրիկ ջան, հարցնելը ամոթ չլինի, էս 6-20 օր է ո՞ւր էիր, չէիր երևում։ - Ո՞նց․․․ արձակուրդում էի, պարոն վարչապետ - Գիտեմ, կատակ եմ անում - Հա՞))) - Հա․․․ լավ հանգստացա՞ր - Այո, պարոն վարչապետ - Իսկ արձակուրդ գնացել էիր, որ էս բոլոլան թողնես իմ վզի՞ն, էրիկ ջան, թե՞ ուրիշ ավելի հիմնավոր պատճառ կար - Էլի կատակ եք անո՞ւմ, պարոն վարչապետ - Ոչ, էս մեկը կատակ չէր, բայց դա արդեն կարևոր չի։ Հուսով եմ հասկանում ես, որ էլարդի տված եզրակացությունը մեզ բավարար հիմքեր չի տալիս միանշանակ պնդելու, թե արդյոք մեզ նոր ՇՄԱԳ անհրաժեշտ է, թե՞ ոչ։ - Իհարկե, պարոն վարչապետ, էդ Էլարդը էն գլխից էլ աչքիս ալաբուլա էր երևում։ Ասում էի չէ՞, մի 400 դոլար տանք մեր Գևորգյան Հայկին՝ ինքը լավ էլ եզրակացություն կգրեր։ - Հուսով եմ կատակ էք անում, պարոն նախարար - Իհարկե, պարոն վարչապետ․․․բայց առաջ էդ էր ձևը - Հիմա էլ առաջը չի, Գրիգորյան, ու վատ է, որ դու դա դեռ չես հասկացել։ - Հասկացել եմ, պարոն վարչապետ։ - Դե, որ էդքան հասկացող ես, քեզ առաջադրանք. Կգնաս, կքննես ու ժողովրդին պատասխան կտաս՝ նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն կա՞, թե՞ չկա - Լավ, պարոն վարչապետ, կանեմ - Դե քեզ տեսնեմ․․․ Կարող ես գնալ․․․ ժամանակը ոսկի է, Գրիգորյան, ժամանակը ոսկի է․․․
Լավաշ N4 (Էրիկի մենախոսությունը)
- «Ժամանակը ոսկի է․․․ ժամանակը ոսկի է․․․»։ Դե արի՞ հասկացի, թե ինչ էր ուզում ասել էդ մարդը։ Մտածի, էրիկ, մտածի, մտածի, դու խելացի տղա ես։ «Ժամանակը ոսկի է»։ Այսպես․․․ Կամ վարչապետը ուզում էր հասկացնել, որ ոսկին հանենք, կամ էլ ուզում էր հասկացներ, որ ոսկին չհանենք։ Աաաա, սպասի էրիկ, սպասի․․․ ո՞նց էր․․․ «Աշխարհը մի խոսքի է, ժամանակը ոսկի է»։ Այսինքն ուզում էր ասել, որ էս գործում աշխարհն է խառնված։ Դե արի, էշը ցեխից հանի․․․ի՞նչ ասիր Էրիկ․․․ Է՞շը։ Այո․․․ այո․․․ ես այս գործը կհանձնարարեմ Գիտությունների ազգային ակադեմիային։ Դու դեմք ես Էրիկ, դո՞ւ դեմք ես։ Աշխարհը չի ծնել քո նման կռուտիտի վարպետ․․․ դե ի զեն։
Լավաշ N5 (ՀՀ ԳԱԱ եզրակացություն)
Հայտնի է, որ Աստված սեր է և սիրում է բոլոր ազգերին։ Դրա վառ ապացույցն է այն, որ մուսուլմանական տարբեր երկրներ հարուստ են նավթով, գազով, ածուխով։ Դա Աստված տվել է նրանց, որպեսզի այդ բարիքները արդյունահանվեն, վաճառվեն և օգտագործվեն այդ երկրների զարգացման, բարգավաճման համար։
Բայց Աստված սեր է, և նա սիրում է նաև մեզ և մեզ նույնպես չի անտեսել։ Մեզ առաջին քրիստոնյաներիս, մեզ հայ ժողովրդին, որ անցել է տառապանքի բովով։ Աստված մեզ նույնպես այս փոքրիկ հողակտորի վրա նվիրել է ոսկու, ուրանի, պղնձի, մոլիբդենի ու այլ հանքեր։ Եվ ասել է Աստված՝ գնացեք և շահագործեք, և հարստացեք և բարգավաճեք։ Աստված ասել է՝ երանի հոգով աղքատներին։
Մեծ սխալ կլինի մերժել Աստծո այդ շռայլ նվերը մեր ընտրյալ ազգի համար։ Մենք պիտի արդյունահանենք բոլոր մետաղները, քանի որ նրանք գետնի տակ կժանգոտեն ու կփչանան։
Իսկ նարնք, ովքեր ասում են, թե հանքի շահագործումը վնաս է առողջությանը, թող իմանան, որ իմ որդին, շուրջ երկու տարի աշխատել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում որպես ֆինանսական տնօրեն։ Ի՞նչ եք կարծում, եթե առողջության համար վնաս լիներ, արդյոք ես թույլ կտայի նրան աշխատել այնտեղ։ Ապրեք խաղաղությամբ և թող օրհնվի ձեր ցեղը։
Ձեր՝ ԳԱԱ անդամ Վլադիմիր
Հովնաթան Նաղաշ Ամուլ լավաշ
Սով էր, սով էր Մկստան, Սանկցիաներից լկստան։ Գզիրն ընկավ դռնեդո՛ւռ Էլ չթողեց տուն-կտուր։ Ջահել, ահել գեղովի Կանչեց, բերեց ժողովի՝ Թէ ինչ անեն, Եվրոպան Պարտքով մի քիչ եվրո տա։ Կանչի վրա գզիրի, Առած հաստավզերին, Եկան գյուղի ջոջերը, Հաբռգած ու պոռճերը, Ընդդիմադիր, համակիր, Ողջը լցվեց Համալիր, Մասնակցեցին խորհրդին, Սերժը խոսեց իր հերթին. - Լսե՛ք, տղեք, ցեղակից, Հայրենակից, գեղակից, Չունեմ որդի, բայց փեսես, Հարգում է ինձ որդու պես։ Ես՝ ցողունված մի ծերուկ Թասիբից ու պատվից զուրկ, Դուք էլ իմ հետ եղած բանդ՝ Երկիրն արինք քարուքանդ, Կերանք ինչպես գողերը, Ախ, փողերը, փողերը։ Ու գողերի երեսից Ինձ, Սաշիկին ու փեսիս Վարկ չեն տալիս այլևս Եվրոպացիք սևերես։ Ասում են՝ կա կոռուպցիա, Ու չափերին գողության Սահման չկա, ու ձեռաց, Պարտքը փակեք ժամկետանց։
Նորի մասին չեն խոսում, Դեռ ավելին՝ ափսոսում, Ասում են, թե՝ անտեղի, Վարկեր տվին մեր գեղին։ Ու զրկել են, մեզ նորից, Եվրոպացիք եվրոյից։
Էսպես զուլում ու կրակ, Դեռ չէր եղել երկնի տակ։ Թե չգտնենք ցավին ճար, Անկասկած է, անպատճառ Խեղճ ու ազնիվ մեր ցեղը Կորչելու է զուր տեղը․․․ Ավաղ եկավ չիշիկս, Խոսք տանք փեսա Միշիկին։
Դահլիճն ելավ ափերից Շռնդալից ծափերից, Ելավ տեղից իր փեսան Ու խոսք ասաց էս տեսակ. - Հայրս կոլոտ, հայրս գեշ, Հայրս՝ աներ է, ահա, Հայրս փոքրիկ սրտիս մեջ, Մի պապա է աժդահա։
Հիմա խոսենք էն մասին, Թե ոնց անենք, միասին, Հանց մագնիսը երկաթից Մեզ չպոկեն մեր կաթից։
Իրենց ուզածը էս է, Որ ես՝ խոնարհ ձեր փեսեն, Էնպես անեմ՝ թվա, թե Մարդիկ էստեղ թվատեր, Հարուստ են ու ապահով, Տակները չոր, շուրջը հով, Իրենց վարքում ազատ են։ Բայց, որ սրանց ազատենք, Օֆ չեն քաշի, մի հետեն, Տեղն ու տեղը մեզ կուտեն։ Սուտ են, ավաղ, ու թերի, Մեթոդները հների՝ Ու թե հանկարծ կատաղեն, Մեզ չի փրկի էդ դավեն Ընտրացուցակ, ընտրացանկ։ Ա՜յ բերել եմ ես մի զանգ, Ծափ, ծլնգոց, Մեջը զնգոց. Ամեն մեկի քթից կախ տանք, Որ, թե հանկարծ փորձի խաղ տա, Որ ինչքան էլ օրորա, Որ ինչքան էլ շորորա, Ստից սատկի, տազ անի, Գալն իմանանք գազանի։ Է՛, զանգը ո՞վ կախ անի. - Վովա դո՛ւ: - Ես Գասպարյան Վովանն եմ․․․ Ես իհարկե Վովանն եմ, Ոչ Վանոն, ոչ Լյովան եմ, Ոչ էլ գլուխ գովան եմ։ Գիտեմ, կյանքը էս սուտ է, Բայց, թե հանկարծ ինձ ուտեն, Իմ պես ուժեղ դերասան, Իմ պես ճարտար սուտասան, Իմ պես խրոխտ հռետոր, Ո՞ւմ կգտնեք, ասեք, որ Կնստի իմ սև օրին Իմ որբացած աթոռին։ - Վիգեն դո՛ւ - Ո՜վ, մեծ Մակդու, օ՜, Մակդու, Բան չեմ ասել ես մարդու, Բայց չեմ կարող էլ լռել, Քանի անձամբ չես փռել, Արևի տակ էն կիզիչ, Նվաստիս, ի՛մ Սերժիկիչ։ Բանն այն է, որ բանակի Ոսկորին է դանակը, Էլ տեղ չկա քերելու (Ա՜խ, ո՞նց ես ինձ ներելու) Վարդակորույս էն քածը, Էն վարդերի մեռածը, Կերել է մեր բանակը, Ինչպես գառան դմակը։
Ահա ձեռքիս մի պլան Ունեմ փայլուն պլպլան, Այն կոչվում է ազգ֊բանակ, Մեր մեջ ասած՝ դագանակ։ Հաշվել եմ՝ թե հավասար, Ամեն մեկից մի հազար, Ճանկռենք, պոկենք, օլորենք, Փող կունենանք կլորիկ, Ու թե փողն էդ հավքվի, Հարկ չի լինի էլ վարկի։
Հիմա, դու մի իմաստուն, Ասա, որն է իմաստը․ Հարց չի, զանգը ես կախեմ, Բա, որ հանկարծ ինձ կախե՞ն։ - Հրո՞ւշը կախէ: - Ես չեմ կարող, ինձ ների, Գործեր ունեմ դռներին, Փողեր ունեմ դրսերից, Ո՞ւր գցեմ իմ ուսերից, Հալող, մաշող էդ բեռը։ Քա՞քն եք ընկել իմ ձեռը։ - Գալուստ, դո՛ւ:
- Ես տեսել եմ մերկությունը՝ մանկությունը Սոկրատի, Ես տեսել եմ սրբությունը՝ սրությունը մկրատի, Թե կարծում եք, չեմ կռահել, ինչ է ցանած բոստանում, Խոստանում եմ չեմ նկատի, ծավալները ատկատի։ - Աշոտյան դո՛ւ: - Շատ կխնդրեմ, կպաղատեմ, Ես չեմ կարող, ես ճաղատ եմ։ - Հովիկ դու՛ - Ես Կովիկ եմ - Գագո դու՛ - Ես Դոդիկ եմ - Լիսկա դու - Ես տուկատ եմ, Բա, որ դատե՞ն
- Իսկ ինչ կասեն Դաշնակները, - Ճիշտ է, հիմա քիչ է կերը, Բայց սփյուռքին հազար փառք, Միշտ եղել ենք ու դեռ կանք։ Մեր ցեղն անվերջ կլինի, Քանի դեռ կա «Լից գինին»։ - Ի՞նչ մտքի է ձյաձ Սաշիկը, Կօգնի՞գործին իր «յաշիկը» - Գալիվուդի աստղ եմ ե՞ս, Որ նայում ես թենց վրես։ - Շմայս, դո՛ւ: - Ասենք տարա, Բա որ խալխը գան ինձ վրա՞։ - Մանվել, Սեյրանը մեկեն, Խալխին, ձեռաց, կթեքեն։ - Շատ խոսեցիր, այ փեսա, Էդ զանգը, մի տու՛ր դեսը։ Ինչո՞ւ ես կամ Սաշիկը, Ոչ թե հենց դու՝ Միշիկը։ - Դուք մի վախեք, Առեք՝ կախեք, Բայց դե բերեք, Ինձ կներեք, Պապան գիտի, Գնամ պիտի, Ինձ է ավաղ ըսպասում, Էն Հռոմի պապը սուրբ։
Ասաց Միշը, Քաշեց փեշը։
Աթար֊Բեթար Խնկողյան Մկների գողոնը
02.09.2017